Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ստամբուլյան կոնվենցիան բերվում է օրակարգ. այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար. «Հրապարակ»

 

«Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, ըստ ամենայնի, ԱԺ օրակարգ կբերվի եկող տարի՝ գարնանային նստաշրջանին։

Իսկ մինչ այդ, այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։

Նիստը կվարի ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, համատեղության կարգով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջիկայում նման քննարկումները դառնալու են հաճախակի, հնարավոր է նաև հանրային լսումներ կազմակերպեն՝ կոտրելու կոնվենցիայի մասին հայ հասարակության մոտ ընդունված կարծրատիպերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: