Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացի առաջին քայլն արված է

 

Սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացը. Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձևը Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները ձայների մեծամասնությամբ ընդունել են նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պաշտոնական իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձևը։

Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտարարել է պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Բանաձևին կողմ են քվեարկել ներկայացուցիչների պալատի 232 անդամներ, դեմ՝ 196-ը։ Բանաձևին կողմ քվեարկածները դեմոկրատներ են։ Այժմ գործը կփոխանցվի Սենատին, որտեղ կկայանա քվեարկություն։ Որպեսզի նախագահին հեռացնեն պաշտոնից, հարկավոր կլինի ունենալ ձայների 2/3 մասը։ Ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականները։