Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ղարաբաղի հարցում դավադրությունները բացառվում են. այս հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար. Փաշինյան. tert.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Ղարաբաղի հարցի շուրջ քննարկումների և շահարկումների մասին, որոնք տեղի են ունենում վերջին 1,5 տարվա ընթացքում: Tert.am-ի փոխանցմամբ, վարչապետը ներկայացրել է մի քանի դիտարկումներ:

«Առաջին դիտարկումն այն է, որ լուրեր են շրջանառվում, թե ՀՀ կառավարությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մտադիր են Ղարաբաղը հանձնել: Հետո շրջանառվության դրվեց այն թեզը, թե ես ներքաշված եմ Ղարաբաղի դեմ դավադրության մեջ և, ըստ ամենայնի, պայմանավորված պատերզամով Ղարաբաղը հանձնվելու է:

Դա տեղի ունեցավ 2018 թվականին` խորհրդարանական ընտրությունների համատեքստում և ես այդ ժամանակ Սյունիքի մարզում էի, մի քանի սուր ելույթներ ունեցա, ապա ԱԱԾ-ին հանձնարարեցի, որ հրավիրի և հարցաքննի մարդկանց, թե ի՞նչ տեղեկությունների հիման վրա են նման լուրեր հաղորդում:

Հիմա, ամբողջ խնդիրն այն է, որ շրջանառության մեջ է դրվում երրորդ թեզը: Ասում են, թե կառավարությունը կամ վարչապետը չի համաձայնվում հանձնել կամ զիջումներ անել, դա նշանակում է, որ բանակցությունները մտել են փակուղի և սկսել են մարդկանց վախեցնել պատերազմով: ...Եթե մոնիթորինգի ենթարկենք սահմանային իրավիճակը, կտեսնենք, որ նախորդ 1,5 տարվա ընթացքում, լարվածության կտրուկ և էական անկում ունենք և դա տեղի է ունցել Դուշամբեի հայտնի քննարկումների համատեքստում, ինչը չի նշանակում, թե լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք զոհեր»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով, սակայն, բանակցային գործընթացում կա դրական դինամիկա և նա հույս հայտնեց, որ այն կզարգանա:

«Բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում: Սա իմ հարցը չէ, սա խմբի հարց չէ, սա համազգային հարց է: Բանակցությունները վարվում են հետևյալ տրամաբանությամբ. ես ասել եմ, որ այս հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար...»,- ասաց նա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: