Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Գեներալիտետի, վարչապետի նախաձեռնությամբ գեներալական կոչումներ տալու և օրենքի առաջ հավասարության մասին

 

Ասում են` Փաշինյանը թուլացնում է բանակն ու գեներալիտետը: 100 փաստ նոր Հայաստանի մասին սեպտեմբերի 16-ին իմ կողմից հրապարակված 31-41-րդ կետերում ներկայացրել եմ, թե այս ընթացքում ինչ է արել մեր կառավարությունը բանակի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նոյեմբերի 3-ի երեկոյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսպիսի թեզ է շրջանառվում, թե մեր կառավարությունն իբր գեներալիտետին թուլացնում և վարկաբեկում է: Կան բոլորիդ հայտնի քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Դա գաղտնիք չէ, բայց մենք միթե չենք պայմանավորվել, որ ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն», ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ իր նախաձեռնությամբ, ՀՀ նախագահի ստորագրությամբ մի շարք զինվորականներ ստացել են բարձր կոչումներ:

Վարչապետն ընդգծեց, որ 1,5 տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը՝ 3 մլրդ դրամի հավելյալ օգնություն հատկացնելով զինվորական թոշակառուների բնակարանային հարցը լուծելի համար: Փաշինյանը խոստացավ առաջիկայում ևս ներկայացնել, թե ինչ աջակցություն է տրամադրվում Արցածի կառավարությանը: