Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Ուրեմն ես այնքան անխելք եմ, որ Ալիեւի հետ դավադրության մեջ եմ մտել Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությա՞մբ». Փաշինյան. aravot.am

 

«Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական ծառայության պահպանության պետ Գրիգորի Հայրապետովը: Շրջանառվեց հետեւյալ թեզը. քանի որ Դուշանբեում Ալիեւն ու Փաշինյանը վերելակում են գտնվել, դավադիր պայմանավորվածություններ են եղել, եւ քանի որ Հայրապետովն է ներկա եղել եւ լսել դավադրության մասին, այդ պատճառով նրան ազատեցին», ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ նոյեմբերի 3-ի երեկոյան Հայրապետովին անդրադառնալով, ըստ aravot.am-ի, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա բնորոշմամբ. «Սա շատ լրջորեն են դնում շրջանառության մեջ: Հիմա քննենք այս թեզը: Պատկերացրեք, որ կա դավադրություն: Եթե այդպես է, ուրեմն ես այնքան ապաշնորհ եւ դավադիր եմ, այնքան անխելք դավադիր, որ Ալիեւի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում, եւ դա անում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տասը տարվա թիկնապահի ներկայությա՞մբ… մարդ, որի հետ ես անձամբ շփվել եմ չորս ամիս: Դրանից առաջ նա տասը տարի եղել է Քոչարյանի գլխավոր թիկնապահը եւ եւս տասը տարի՝ Սերժ Սարգսյանի»: Փաշինյանը շարունակեց, որ ըստ նշյալ սցենարի՝ այս ամենը պատկերացնելուց հետո ինքը Հայրապետովին պետք է «պահեր», ոչ թե պաշտոնից ազատեր. «Դե գիտեք, թե ովքեր են այս քարոզչության հեղինակները՝ նախկին շրջանակների ձեզ հայտնի ներկայացուցիչները: Այս հակաքարոզչության վրա, ըստ որոշ տեղեկությունների եւ մեր տեղեկությունների, միլիոններ են ծախսում: Պատկերացրեք այս հակաքարոզչության մակարդակը»: