Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կառավարությունը 1 մլն դոլար չի հատկացրել Աննա Հակոբյանին ավտոմեքենա գնելու համար. վարչապետ

 

Վերջերս շատ ակտիվ շրջանառվում է, թե 1 մլն դոլար է տրվել ՀՀ կառավարությունից և Աննա Հակոբյանի համար ավտոմեքենա ենք գնել: Դա ուղղակի կատարյալ անհեթեթություն է և նման բան տեղի չի ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նոյեմբերի 3-ի երեկոյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կատարյալ սուտ է և նման բան տեղի չի ունեցել: Ասում են նաև, թե ինչ-որ տեղ մեկնելիս Մեհրիբան Ալիևան և Աննան իրար կողք են նստած եղել: Դա ևս կատարյալ անհեթեթություն է: Եթե նման շփումներ, հանդիպումներ լինեն, ապա այդ մասին կարող եք իմանալ մեզանից: Ինչպես նախկինում, հիմա էլ, ապագայում էլ որդեգրել ենք թափանցիկ և հաշվետու գործելակերպ և այդպես շարունակվելու է»,- հավելեց Փաշինյանը: