Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ռուսական հեռուստաընկերության եթերում ցուցադրվել է «Քրդստանի» քարտեզը

 

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուսական հեռուստաընկերության եթերով ցուցադրված քարտեզը, որի վրա գրված է եղել «Քրդստան», տեղեկացնում է Էրմենիհաբերը: Ռուսաստանի պետական «Rossiya 1» հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփիչ լրատվական հաղորդման ընթացքում ցուցադրվել է «Քրդստանի» քարտեզը, որում ներառված են նաև ներկայիս Թուրքիայի Հանրապետության հարավ-արևելյան շրջանները, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի տարածքների մի զգալի մասը:

Ավելի վաղ` նոյեմբերի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Rossiya 24» պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր. «Քրդական հարցից չեք կարող փախչել, Թուրքիայում բազմաթիվ քրդեր են ապրում»:

Թուրքական աղբյուրը պնդել է, որ նման քարտեզը անտեսում է Թուրքիայի «տարածքային ամբողջականությունը»:

Բացի այդ` տվյալ քարտեզում ընդգրկված են Իրաքի, Սիրիայի և Իրանի տարածքների որոշ հատվածներ: