Այսօր՝ 2021-07-31 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ունեին չափազանց մեծ հայեցակարգային բացեր․ ինչի՞ մասին լռեց Փաշինյանը՝ ըստ Արման Բաբաջանյանի

 

«Իր վերջին Ֆեյսբուքյան լայվի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր իսկ ընդդիմախոսների կողմից տարածվող մեղադրանքներին, «Ղարաբաղը հանձնելու» մասին քարոզչական շահարկումներին ու մանիպուլյացիաներին: Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հիմնավոր էին, փաստարկված և պատճառաբանված: Մյուս կողմից, սակայն, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ունեին չափազանց մեծ հայեցակարգային բացեր», իր գնահատականը ֆեյսբուքյան հարթակում ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Խոսքն այն մասին է, որ ենթատեքստում որպես Ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծման, որպես անվտանգության ապահովման գրավական՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր բանակը, զինված ուժերում իրականացվող ծրագրերն ու կատարվող ծախսերը: Այդ փաստարկումներում Նիկոլ Փաշինյանն իրավացի էր, զինված ուժերում վերջին մեկուկես տարում կատարվել են նկատելի աշխատանքներ, առաջընթացն ակնհայտ է: Սակայն Նիկոլ Փաշինյանը իր ողջ լայվի ընթացքում որևէ կերպ չանդրադարձավ արտաքին քաղաքականությանը, որևէ խոսք չասաց դիվանագիտության մասին՝ որպես Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման ու անվտանգության ապահովման գրավական: Այն դեպքում, երբ ժամանակակից աշխարհում պետությունների անվտանգությունն ապահովվում է ոչ միայն ու երբեմն ոչ այնքան զինված ուժերով, որքան ճկուն, համարժեք, նախաձեռնողական դիվանագիտությամբ:

Այդպիսի դիվանագիտություն ունեցող պետությունները բանակի մասին մտածում և խոսում են ամենավերջին հերթին՝ որպես ծայրահեղ միջոց: Մինչդեռ մենք այսօր էլ՝ հեղափոխությունից հետո ևս, շարունակում ենք մեր անվտանգությունն ու Ղարաբաղյան հարցում մեր ամրությունը միայն բանակով պայմանավորելու արատավոր քաղաքականությունը: Հենց այդ քաղաքականության պատճառով ու դրա արդյունքում է, որ մեր զինված ուժերը չունեն համապատասխան ու համարժեք թիկունքային ապահովվածություն դիվանագիտության կողմից, հենց այդ պատճառով է, որ սահմանագծին նրանց ցուցաբերած անձնուրացությունը չի ստանում դիվանագիտական ձևակերպում ու ամրագրում:

Այդպիսի դիվանագիտության դեպքում բանակը կլիներ անվտանգության ապահովման ոչ թե միակ միջոցը, այլ բազմաթիվ միջոցներից մեկը միայն: Իսկ դիվանագիտության խնդիրը պետք է լիներ և պետք է լինի վարել այնպիսի արտաքին քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանի և Արցախի անվտանգությունը կփոխկապակցվի միջազգային անվտանգության համակարգին, և դրա դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն կդառնա նաև միջազգային անվտանգության համար: Այո, դա հեշտ լուծելի խնդիր չէ, դա պահանջում է հսկայական մտավոր, մասնագիտական աշխատանք, որը, սակայն, դժբախտաբար չի ցուցաբերվում ո՛չ մեր արտաքին քաղաքական գերատեսչության, ոչ էլ դիվանագիտական կորպուսի կողմից: Նաև դրա վկայությունն էր արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի վերջին խայտառակ հարցազրույցը, որի մասին Նիկոլ Փաշինյանը ևս համեստորեն լռեց:

Արտաքին քաղաքականությունը, համարժեք դիվանագիտության բացակայությունը նոր Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկն է:

Ապաշնորհ դիվանագիտության գինը նաև հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող մեր երիտասարդների մահերն են: Ապաշնորհ դիվանագիտության արդյունքը ամեն ինչ միայն բանակին ապավինելու անթույլատրելի քաղաքականությունն է, որը վարվել է երեկ, վարվում է այսօր և ըստ ամենայնի վարվելու է նաև վաղը՝ դատելով գործող իշխանության մոտեցումներից:

Մենք օր առաջ արտաքին քաղաքականությունը արմատապես վերանայելու, վերափոխելու անհրաժեշտություն ունենք: Ի թիվս այլ անհրաժեշտ քայլերի՝ մենք մեր արտաքին քաղաքականությունը պետք է դուրս բերենք շուրջ երեսուն տարի գործած կաղապարներից, որոնց թվում են Ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները: Այս երկու հիմնախնդիրները ըստ էության դարձել են մեր արտաքին քաղաքականությունը, մեր դիվանագիտությունը լայն իմաստով սպասարկում է այս երկու ուղղություններին:

Մինչդեռ դրանք որքան էլ կարևոր, այդուհանդերձ պետք է լինեն դիվանագիտության ընդամենն առանձին ուղղություններ՝ ամբողջությամբ չկլանելով արտաքին քաղաքականության վրա ծախսվող ջանքն ու ներուժը: Իսկ դրա համար նախ անհրաժեշտ է, որպեսզի երկրի քաղաքական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերանայի արտաքին քաղաքականության առջև ձևակերպվող խնդիրները, մեր դիվանագիտության առաքելությունն ընդհանրապես: Հակառակ դեպքում մեր արտաքին քաղաքական շահը շարունակելու է սպասարկվել առավելապես սահմանագծին՝ դրանից բխող մարդկային ու քաղաքական կորուստների վտանգ ունեցող հետևանքներով», նշել է Բաբաջանյանը: