Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Միաբանության սիրո ճաշ՝ առանց իշխանավորների. «Ոչինչ, ոչինչ, էդպես էլ է լինում». «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Վեհափառի մասնակցությամբ կիրակնօրյա պատարագներն արդեն 1 տարի է՝ տեղի են ունենում Սբ Գայանե եկեղեցում. Մայր տաճարը վերանորոգվում է։ Պատարագն այս անգամ համընկել էր Վեհափառի 20-ամյա գահակալությանը եւ Բարձրագույն հոգեւոր ժողովին։

Այնտեղ էին բոլոր թեմերի առաջնորդները, այդ թվում` Արցախի թեմի, Վատիկանում կաթողիկոսի ներկայացուցիչը: Իշխանությունից ոչ ոք չկար:

Հարցին, թե որեւէ միջոցառում նախատեսվա՞ծ է, Գեւորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետն ասաց․ «Միաբանության սիրո ճաշ կլինի»: Իշխանություններից ներկաներ չե՞ն լինի։ «Ոչ»: Մեզ ասացին նաեւ. «Եկող տարի աշնանը կանցկացվի Ազգային եկեղեցական ժողով, կլինի եպիսկոպոսական ձեռնադրություն, կնշենք նաեւ այդ տարեդարձը»: Բայց դա կլինի ոչ թե 20-րդ, այլ 21-րդ տարին։ «Ոչինչ, ոչինչ, էդպես էլ է լինում»,- ասացին եպիսկոպոսները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում