Այսօր՝ 2021-08-01 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ավետիսյանը նշանակման օրից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի, պահանջել է ազատման դիմումներ գրել. բաց նամակ վարչապետին

 

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Արդեն հինգ ամիս է, ինչ ղեկավար Վիգեն Ավետիսյանի «ոչ պրոֆեսիոնալ կառավարման (կադրային ոչ կոռեկտ քաղաքականության) եւ անարդար գործողությունների պատճառով խաթարվել է տեսչական մարմնի եւ աշխատակիցների բնականոն գործունեությունը, կոլեկտիվում ստեղծվել է անառողջ մթնոլորտ, որի հետեւանքով վերացել է աշխատանքային հարաբերություններում աշխատակիցների փոխվստահությունը եւ փոխադարձ հարգանքը, սրտացավությունը եւ նվիրվածությունն աշխատանքի նկատմամբ»:

«Տեսչական մարմին մուտքագրված փաստաթղթերի, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմից ստացված հանձնարարականների կատարման, պետական մարմինների գրությունների եւ միջնորդությունների, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումների եւ գրությունների պատասխան գրությունները կատարողը շրջանառում է mulberry համակարգում եւ ստանալով բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնությունները՝ դրական վիզաները (ինչպես նաեւ Վիգեն Ավետիսյանի կողմից բանավոր մատնանշված անձանց համաձայնությունը), ուղարկում է Ավետիսյանին՝ հաստատման: Իսկ Ավետիսյանն առանց մեկնաբանության պատճառաբանության վերադարձնում է փաստաթուղթը կատարողին փոխմբագրման, որոշ դեպքերում նշում է՝ «քննարկել ինձ մոտ», սակայն անհրաժեշտ պայմաններ չի ստեղծում, որպեսզի կատարող ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատակիցը կարողանա պարզել վերախմբագրման ուղարկելու պատճառը կամ քննարկման կազմակերպման օրը:

Օրեր շարունակ աշխատակիցները փորձում են ճշտել օգնականների միջոցով վերախմբագրման ուղարկելու պատճառները, ինչի հետեւանքով լրանում է հանձնարարականի կատարման ժամկետը, որի համար Ավետիսյանն անմիջապես նշանակում է ծառայողական քննություններ՝ անհիմն պահանջելով կիրառել կարգապահական տույժեր կամ սպառնում է հեռացնել աշխատանքից: Նշանակված ծառայողական քննությունների արդյունքում որեւէ որոշում չի կայացվել՝ խախտելով օրենսդրության պահանջները:

Նրա աշխատելաոճը հասնում է այն աստիճան ցինիզմի, որ լինում են դեպքեր, երբ պատրաստված պատասխան գրություններն ուղարկելով վերախմբագրման, մի քանի օր անց նույն գրությունները, առանց տառի եւ կետի փոփոխության, կրկին ուղարկվում են նրա հաստատմանը եւ ստորագրվում են նրա կողմից: Սա վկայում է այն մասին, որ Վիգեն Ավետիսյանը միտումնավոր քաշքշուկ եւ լարվածություն է ստեղծում աշխատակիցների համար, որպեսզի վերջիններս հիասթափվեն եւ հրաժարվեն իրենց աշխատանքից:

Վիգեն Ավետիսյանի՝ աշխատակիցների հանդեպ անհարգալից պահվածքը դրսեւորվում է նաեւ նրանով, որ տարածքային ստորաբաժանման ղեկավարները հարցերի պարզաբանման եւ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ չեն կարողանում հեռախոսային կապ հաստատել (չի պատասխանում) նրա հետ, որի արդյունքում ստիպված հարյուրավոր կիլոմետրեր անցնելով հասնում են Երեւան՝ Վիգեն Ավետիսյանի ընդունարանում սպասելով ժամեր շարունակ, սակայն այդպես էլ ընդունելության չեն արժանանում:

Ավետիսյանը չի կարողանում արդյունավետ կազմակերպել տեսչական մարմնի աշխատանքները, աշխատանքային շփում ունի հատուկենտ աշխատակիցների հետ, որոնց ինքն է ընդունել աշխատանքի՝ իր ծանոթների եւ բարեկամների միջնորդությամբ: Տարածքային մարմինների հետ անցկացվող խորհրդակցություններին մասնակից չի դարձնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին եւ կառուցվածքային ստորաբաժանումներին, մասնակցում են միայն իր ընտրյալները: Վ. Ավետիսյանը, ծանոթ-բարեկամների միջնորդությամբ, աշխատանքի է ընդունել որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները համակարգող խորհրդականների, սակայն վերջիններիս համար չի սահմանել նրանց համակարգման շրջանակները: Ներկա պահին Ավետիսյանն ունի մեկ օգնականի եւ մեկ գործավարի թափուր հաստիք եւ մեկ նշանակված օգնական, սակայն իր ծանոթին ընդունել է աշխատանքի որպես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնական, որը նստում է Ավետիսյանի ընդունարանում եւ կատարում է քարտուղարուհու աշխատանք:

Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցների, առանց օրինական հիմքերի եւ պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են, չցանկանալով շարունակել համատեղ աշխատանքը, իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց, ովքեր չեն ենթարկվել Վ. Ավետիսյանի անօրինական պահանջին, սպառնացել է եւ շարունակում է սպառնալ, որ հեռացնելու է:

Այս ամենից բացի Վ. Ավետիսյանը խախտում է նաեւ իր իսկ կողմից 2019 թվականի հունիսի 7-ի թիվ 155-Լ հրամանով հաստատված պարգեւատրման կարգը: Մասնավորապես, կարգի 5-րդ կետի համաձայն՝ ստորաբաժանման ղեկավարները սահմանված ժամկետում ներկայացնում են պարգեւատրման ենթակա աշխատակիցների ցանկերը, որոնք փոփոխության են ենթարկվում Ավետիսյանի կողմից՝ առանց որեւէ հիմնավորման: Վ. Ավետիսյանը գերազանցելով իր լիազորությունները ցուցաբերում է անձնական եւ խտրական մոտեցումներ, որի արյունքում պարգեւատրման չափերը փոփոխության են ենթարկվում (նվազեցնում կամ զրկում է պարգեւատրումից եւ նոր միայն պարգեւատրման ցանկը հրամանագրում է): Սակայն իր ՙընտրյալներին՚ (խորհրդական, գործավար, վարորդ…) առանց որեւէ հիմնավորման՝ վերը նշված կարգի խախտմամբ, ամիսներ շարունակ պարգեւատրում է 100 տոկոսի չափով եւ ավելին:

Վ. Ավետիսյանը նշանակման օրվանից ծառայողական մեքենաները հավաքագրելով տեսչական մարմնի վարչական շենքի հարեւանությամբ ձեւացրեց, թե ցանկանում է կատարել կառավարության մշակած ծրագիրը՝ կրճատել վառելիքի եւ ավտոմեքենաների վերանորոգման ծախսերը, սակայն դա ցուցադրական քայլ էր, քանի որ ավտոմեքենաները օգտագործվում են ընտրյալների կողմից անսահմանափակ վառելիքի քանակով: Բացի այդ, Ավետիսյանը շռայլորեն օգտագործելով իր լիազորությունը եւ արտոնյալ պայմաններ սահմանելով իր վարորդին, տրամադրել է երկու արտաճանապարհային ավտոմեքենաներ, որոնք օգտագործվում են իր անձնական շահերի համար՝ անսահմանափակ վառելիքի քանակով:

Ավետիսյանի ոչ իրավաչափ եւ անարդար գործողությունները վերը շարադրվածով չեն սահմանափակվում, նրա կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում տնտեսվարող սուբյեկտների մոտ վերահսկողական գործողությունների իրականացման առումով. ստորաբաժանումների կողմից ստուգում իրականացնելու համար ներկայացված ոչ բոլոր զեկուցագրերին է ընթացք տրվում, չեն ստուգվում այն սուբյեկտները, որոնց հետ նախկին գործունեության ընթացքում «կապ» է ունեցել: Բացի այդ, ստուգում իրականացնելու հանձնարարգրեր չեն տրվել վարչապետի մի շարք հանձնարարականներով եւ նախաքննության մարմինների բազմաթիվ որոշումներով եւ այլ պետական մարմինների միջնորդություններով, փոխարենը՝ ստուգումներ են իրականացվել շինծու դիմումների հիման վրա:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հանդիսանալով կառավարության ենթակա պետական կառավարման համակարգի մարմին, Ավետիսյանի կողմից տարվող սխալ եւ անսկզբունքային քաղաքականության հետեւանքով դարձել է շրջակա միջավայրի նախարարության կամակատարը:

Ավետիսյանը չունի անհրաժեշտ կառավարչական հմտություններ եւ աշխատանքային ունակություններ եւ ի վիճակի չէ ղեկավարելու տեսչական մարմինը, ինչպես նաեւ ի վիճակի չէ եւ անկարչող է լուծել տեսչական մարմնի եւ վերահսկողության ոլորտում պետության առջեւ դրված խնդիրհները: Նշված հանգամանքը մեծ անհանգստություն է առաջացրել տեսչական մարմնի աշխատակիցների մոտ, ինչպես նաեւ կարող է հուզել հանրությանը: Խնդրում ենք գնահատել եւ որոշել Վ. Աետիսյանի՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ղեկավարելու նպատակահարմարությունը: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, նյութեր եւ այլ փաստական հանգամանքներ»:

Հարգանքով

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներ