Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սիրիայում ձերբակալվել է ալ-Բաղդադիի քրոջը

 

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվանից հետո Թուրքիայի հետախուզությունը Սիրիայի Ազեզ բնակավայրի մերձակայքում ձերբակալել է Բաղդադիի քրոջը` Ռասմիյա Ավադին, հայտնում է Էրմենիհաբերը:

Նշվում է, որ Թուրքիայի անվտանգության ուժերը 65-ամյա Ռասմիյա Ավադից բացի ձերբակալել են նաև իր սկեսուրին և 5 երեխաներին:

Թուրք պաշտոնյաներից մեկը «France press» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ թուրք ուժայինների կատարած գործը հետախուզության տեսանկյունից «ոսկու արժեք» ունի և հավելել, որ Ավադը և իր ընտանիքը հարցաքննվում են պետական արարողակարգին համապատասխան:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը թեմայի շուրջ գրառում է կատարել Twitter-ում: Նա հաստատել է Բաղդադիի քրոջ և վերջինիս ընտանիքի ձերբակալության մասին լուրերը և նշել. «Թուրքիան առանց հապաղելու շարունակում է ահաբեկչության դեմ պայքարը»: