Այսօր՝ 2021-08-05 | RSS | FACEBOOK

Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծում․armlur.am Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկում են սահմանազատման հարցը․1tv.ge Գագիկ Ջհանգիրյանը Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների, Սյունիքի և Շիրակի մարզի դատարանների նախագահի թեկնածուներ է առաջարկել․iravaban.net Հրայր Թովմասյանը 3 միջնորդություն է ներկայացրել․ առաջարկում է նախագահին որպես վկա հրավիրել ՍԴ․iravaban.net Թալիբները Իրանի հետ սահմանին գտնվող ևս մեկ անցակետ են գրավել․tert.am Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի ղեկավարների հետ․tert.am Լեզվի կոմիտեն՝ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա օտար լեզվի գերակայության մասին Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի․armenpress.am ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում դպրոց կվերանորոգվի Ով է վարչական դատարանի նոր նախագահը. իրավիճակ է փոխվել.armlur.am Փաշինյանի շնորհակալությունները Պուտինին քառապատկվել են«Իրավունք» Ինչ է սպասվում ԵՊՀ-ում, ԿԳՄՍՆ-ն ասելիք չունի․«Իրավունք» «Իմ քայլ»-ի պատգամավորները հավաքվել են. ինչ է ասել Մակունցը. «Ժողովուրդ» ՍԴ-ին 200 էջանոց դիմում է ուղարկվել. ինչ է սպասվում այսօր. «Ժողովուրդ» Հայաստանի շաքարավազի շուկայում իսկական քաոս է ստեղծվել․ քաղաքացիներն ահազանգում են․armlur.am Տիգրան Ավինյանը հեռանում է մասնավոր ոլորտ. նա խոսել է Փաշինյանի հետ. «Ժողովուրդ» Ոստիկանությունը բարեփոխելու փոխարեն՝ ոստիկանների շորերն են փոխել.«Իրավունք» ԱԳՆ-ն՝ բարդ օղակ. նախարարի թեկնածուների փնտրտուքը չի ավարտվել .«Հրապարակ» «Պատիվ ունեմ»-ը լրջորեն պատրաստվում է խորհրդարան մտնելուն.«Հրապարակ» Սուրեն Պապիկյանի խոսնակի համար Տարածքային զարգացման հիմնադրամի փոխտնօրենի հաստիք է բացվել. «Հրապարակ»
Պատրաստ եմ մեկնել Բաքու հայ ռազմագերիների պաշտպանությունը ստանձնելու նպատակով Եղավ այն, ինչ պետք է տեղի ունենար․Արթուր Բաղդասարյան «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարգում է ժողովրդի որոշումը Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու. Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատարը փակագծեր է բացում․iravunk.com Պարտադիր զինծառայության ժամկետը կարող է կրճատվել․iravaban.net Արարատի մարզի Գոռավան գյուղում «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգության ու սպանության փաստով նոր մանրամասներ shamshyan.com Սամվել Բաբայանը կնշանակվի՞ պաշտպանության նախարար. «Իրավունք» Կարծո՞ւմ եք ինչ-որ մանդատների համար ենք գնում խորհրդարան, գնում ենք իշխանությունը վերցնելու. Ռոբերտ Քոչարյան.azatutyun.am Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել․ՄՊՀ Ռոմանոս Պետրոսյանի անդրադարձը Շաքիի ջրվեժի ջրի «սևանալու» կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին. Հայ ժողովուրդը նորից պարտվեց.Սենոր Հասրաթյան Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Մեր հիվանդները մեր օգնության կարիքն ունեն․բժիշկները դատախազության շենքի մոտ․«Հրապարակ» 2 094 374 500 արժեքով սարքավորումներն ու հումքը ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից Փաշինյանի բանակցային ստերը, կամ՝ ինչպե՞ս հասանք պատերազմի. «168 ժամ» ՊՆ ազատված պաշտոնյան նվաստացրել է զինվորներին. նախագահի որոշման հետքերով․armlur.am Վանաձորի տեղամասերից մեկում վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ «Հայաստան» դաշինքի ձայները 10 անգամ նվազեցված են եղել Երևանում նռնակ են նետել հասարակական-քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ Միհրան Հակոբյանի ավտոմեքենայի ուղղությամբ.shamshyan.com Նիկոլ Փաշինյանն աչքի լույսի պես պիտի պահպանի ԱԺ անցած իր պատգամավորներին․«Հրապարակ»
2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Բոլոր կոռուպցիոն խմբավորումներին, որոնք աննախադեպ անարդարությամբ հույս ունեին «վերացնել» ինձ, սպասում է խորը հիասթափություն. Ռուբեն Հայրապետյան

 

Սիրելի’ ընկերներ, նախկին և ներկա թանկագի’ն ուսանողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր այդքան ջերմ վերաբերմունքի և վստահության համար:

Ինչպես տեսնում եք, ցնորքի հասնող կեղծ աղմուկից հետո արդեն աստիճանաբար շատ բան ջրի երես է դուրս գալիս: Հանրային շահի փոխարեն մանկապատանեկան նախանձի հիմքով գործող 4-5 ապաշնորհ, բայց ինքնահավան վնասատուներ կեղծ արժեքների մասին ամպագոռգոռ խոսքերից հետո այժմ գետնի տակ են անցել՝ կտրուկ մոռանալով իրենց «արժեքները»: Շուտով վերջնականապես և բոլորի համար պարզ կդառնա, թե որքան սխալ և ապօրինի էին այն անպատասխանատու հայտարարություններն ու խաղը, որը կազմակերպվեց կարճաժամկետ մտածելակերպով մի քանի հոգու կողմից: Սակայն, այս պահին ընդամենը երկու չափելի փաստ (պարադոքս) եմ ուզում ֆիքսել:

Պարադոքս 1.

Վերջին մեկ տարվա ընթացքում սեփական կամքով հրաժարվել եմ ինձ հասանելիք մի շարք գումարներից, այդ թվում՝ հավելավճարից (որպես ընդունող հանձնաժողովի նախագահ), ինչպես նաև ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից, որոնց ընդհանուր մեծությունը կազմել է շուրջ 1.5մլն դրամ (խելքս ասա...), սակայն ինձ ընկեր անվանող որոշ գործընկերներիս ակտիվ միջամտությամբ քրեական գործ էր հարուցվել, թե իբր իմ «մտերիմին» փաստացի 240 հազար դրամի չափով պարգևատրել եմ՝ անձնական շահ հետապնդելով («մեջը մտնելով», էլի): Պատկերացնում եք, չէ՞: Չլիներ այս խեղկատակությունը՝ չէի խոսելու այդ գումարների մասին:

Արձանագրում եմ փաստը, իսկ եզրակացությունը թողնում ձեզ:

Պարադոքս 2.

Վերջին տարիների ընթացքում կառավարման բնագավառում պաշտպանված մի քանի հարյուր ատենախոսություններից, որքան էլ ցավալի է, իմ աշխատանքը թերևս միակն է, որի գիտական նորույթը տպագրվել է ազդեցության գործոն ունեցող միջազգային հեղինակավոր ամսագրում (եթե միակը չէ, խնդրում եմ ուղղել), սակայն առանց որևէ իրավական ընթացակարգի կազմված մի քանի հոգանոց անհասկանալի խումբը որոշել էր ապօրինի և ոչ մասնագիտական կեղծ որակումներ կիրառելով պիտակավորել աշխատանքիս տեսական հատվածում առկա հղումների այն խնդիրները, որոնց մասին ինքս եմ խոսել և որոնք այդ ավիրված համակարգի ու բացակայող պահանջների բնական և նվազագույն հետևանքն են: Դա արդեն գրեթե բոլորն են հասկացել, կապացուցվի նաև դատարանում:

Եզրակացությունը կրկին թողնում եմ ձեզ:

Իրականում ափսոսում եմ, որ որոշ վախկոտ, իրականությունից կտրված և քաղաքական հեքիաթների սիրահար մարդկանց պատճառով ավելորդ էներգիա եմ վատնում (դատարան, հանրային մեկնաբանություններ և այլն) արդարության վերականգնման ուղղությամբ, որը կարելի էր օգտագործել հանրօգուտ նպատակներով, սակայն այս պահին դա անհրաժեշտ նախապայման է՝ հետագայում ավելի մեծ արդյունք ապահովելու համար:

Իսկ բոլոր այն կոռուպցիոն խմբավորումներին (հիշեցում. կոռուպցիան միայն կաշառքը չէ), որոնք այս աննախադեպ անարդարությամբ հույս ունեին «վերացնել» ինձ, սպասում է խոր հիասթափություն: Ցնորքն իրականություն դառնում է, բայց չի հարատևում:

Սիրելի’ ուսանողներ, լա’վ սովորեք և ոչնչից մի’ ընկճվեք: