Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Բաթումի Հիլթոնում տարհանման ազդանշան. հյուրանոցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը

 

Բաթումիի Հիլթոն հյուրանոցում Պաշտպանության և անվտանգության խորհրդաժողովից առաջ տարհանման ազդանշան է միացել, տեղեկացնում է Ալիք Մեդիան: Մասնակիցները լքել են խորհրդակցությունների դահլիճը:

Ավելի ուշ Հիլթոն հյուրանոցի վարչակազմը հայտնել է, որ ահազանգը խոհանոցի ծխի պատճառով է եղել, իսկ ներսում մնալն ավելի անվտանգ է:

Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովի բացումը նախատեսվում էր Բաթումիում այսօր՝ ժամը 10:00-ին: Միջոցառմանը մասնակցում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը, դաշինքի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱՄՆ կոնգրեսականներ:

Խորհրդաժողովին մասնակցում է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։