Բաքվում Սպիտակցի Հայկո լսող ադրբեջանցին ձերբակալվել է. regionmonitor - տեսանյութ
|
![]() |
Նախօրեին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներով մեքենայով շրջելիս հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը լսում, տեղեկացնում է regionmonitor-ը։
Տեսանյութը արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել։ Իսկ այսօր Բաքվի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանության վարչությունը բացահայտել է անձի ինքնությունը, ում մեքենայի մեջ հայկական երաժշտություն են լսել։ Վերջինս ձերբակալվել է։