Այսօր՝ 2020-03-28 | RSS | FACEBOOK

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ» «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի դեմարշը. «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով. «Ժողովուրդ» «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ» Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Միլիոնավոր դրամների վնասների բացահայտումները շարունակվում են, հերթականը 85 մլն դրամի պատմությունն է

 

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է 100 տոկոս պետական բաժնետոմսեր ունեցող «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ին պատկանող շենքի և հողամասի վարձակալության գործընթացը: Ուսումնասիրությունների լիարժեքությունն ապահովելու համար անհրաժեշտ տվյալներ ու փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամունտների կոմիտեից:

Արդյունքում պարզվել է,որ «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի և մի ՍՊԸ-ի միջև, որի հիմնադիրը հանդիսանում է ՓԲԸ-ի տնօրենի կինը, 2007թ.-ին կնքվել է 25 տարի ժամկետով կնքված վարձակալության պայմանագիր, որով ամսական 480.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ՍՊԸ-ին է հանձնվել նշված պետական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 6580.8 ք/մ մակերեսով շենքը և 1.1807 հա մակերեսով հողամասը։

Սկսած 2016թ.՝ ՍՊԸ-ն ամսական վարձավճարները չի կատարել, ինչի հետևանքով 2019թ, հունիսի 30-ի դրությամբ առաջացել է 13.5 մլն ՀՀ դրամի պարտավորություն: Ուսումանսիրությամբ պարզվել է նաև, որ նշված անշարժ գույքը 2007թ. վարձակալելուց հետո ՍՊԸ-ն նույն տարվանից դրա տարբեր մասերը ավելի բարձր գներով ենթավարձակալության է հանձնել այլ կազմակերպությունների: Տրամադրված յուրաքանչյուր 1276 քմ մակերեսով մարզադահլիճի վարձավճար է սահմանվել ամսական շուրջ 300.000 ՀՀ դրամից մինչև 700.000 ՀՀ դրամը կամ ընդհանուր 2552 ք/մ մակերեսի դիմաց՝ ամսական առնվազն 1 մլն ՀՀ դրամ: Նշված տարածքները ՍՊԸ-ին ամսական ընդամենը 480.000 ՀՀ դրամով վարձակալության հանձնելու հետևանքով ՓԲԸ-ն, փաստորեն, որպես եկամուտ չի ստացել ամսական առնվազն 500.000 ՀՀ դրամ, որը 12 տարվա համար կազմում է 72 մլն ՀՀ դրամ:

Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողն իր կարգադրիչ կամ այլ լիազորություններն օգտագործել է այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին կամ առավելություններ ձեռք բերելու նպատակով՝ ՓԲԸ-ի նշված շենքը և հողամասը ակնհայտ ոչ շահավետ պայմաններով վարձակալության հանձնելով իր կնոջ հիմնադրած ՍՊԸ-ին, վերջինս էլ գույքի մի մասը շուրջ 2 անգամ բարձր գնով ենթավարձակալության է հանձնել այլ իրավաբանական անձանց: Բացի այդ՝ 2016թ. սկսած ՍՊԸ-ի կողմից պայմանագրով նախատեսված ամսական վարձավճարները չվճարելու պայմաններում պետական ՓԲԸ պատասխանատու ծառայողները, ունենալով համապատասխան պարտականություն, միջոցներ չեն ձեռնարկել վարձավճարների գանձման և պայմանագրի լուծման ուղղությամբ: Այս առերևույթ հանցավոր դրսևորումների հետևանքով «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲԸ-ի համար առաջացել են ծանր հետևանքներ՝ պատճառվել է ընդհանուր մոտ 85.5մլն դրամի վնաս:

ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նշված փաստերի առիթվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: