Այսօր՝ 2019-11-21 | RSS | FACEBOOK

Թուրքիան կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից. Սերժ Սարգսյան «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին. «Հրապարակ» Դեկորացիաներն իշխանությունների համար երկարաժամկետ խնդիր չեն կարող լուծել. «Փաստ» Ամուլսարի «խմորը շատ ջուր կվերցնի». «Փաստ» 2020 թ. հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող 699 ապրանքատեսակի թանկացումից բացի, կթանկանա նաև տեղական արտադրանքը. «Փաստ» Մոսկվայում «դուխ են տվել» Ծառուկյանին. «Իմ քայլը»-ԲՀԿ ճակատամարտեր են սպասվում. «Հրապարակ» Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից. «Հրապարակ» Նախկին մարզպետը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շարքերի համալրմամբ. «Ժամանակ». «Նա շատ սովորական քաղաքական գործիչ էր... Արդեն իրադարձությունների կեսից, իրենից անկախ, հենց օգտատերերը (ո՛չ քաղաքացիները) փոխեցին նրա կարգավիճակը՝ քայլող պատգամավորից դարձնելով նորահայտ մեսիա». Միքայել Մինասյան Ամերիկացիները կարող են գնալ կենսաբանական լաբորատորիաներ այնքան և նույն ճանապարհով, ինչպես Ռուսաստանի ներկայացուցիչները. Փաշինյանի արձագանքը «Ռոսիյսկայա գազետա»-ին ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին․ «Ամերիկայի ձայն» Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով, այլ ոչ թե իմ նախորդների. Փաշինյան Դիարբեքիրի կիսավեր հայկական եկեղեցին ոչնչանալու վտանգի տակ է. էրմենիհաբեր Սիրիայում հայերի ճակատագիրը. Փաշինյանն արձագանքել է ռուս լրագրողի հարցին Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը. Փաշինյանի պատասխանը՝ իրեն Տեր-Պետրոսյանի ռեինկարնացիա համարելու ռուս լրագրողի հարցին Արտակարգ կամ կանխատեսելի. երբ հարսանիքն ավարտվում է ծեծկռտուքով Ավտովթարներից զոհերի թիվն աճում է. համալիր լուծումներ են անհրաժեշտ ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. «Հրապարակ»
15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատասխան «Արմենիա» բժշկական կենտրոնում երեխային կորցրած Հայկուհի Խաչատրյանի հրապարակային հայտարարություններին Արցախի հարցում տհաճ անակնկալներ են սպասվում Եվրապառլամենտի զեկույցներում. «Հրապարակ» 4-ամյա թաթար հրաշամանուկը 40 այբուբեն է սովորել, այդ թվում՝ հայերեն - տեսանյութ Փոխգնդապետին ծեծի ենթարկած նախկին փոխմարզպետի փաստաբանը՝ Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացվեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կկալանավորե՞ն «Ձեզ մի քիչ ծանր պահեք, պարոնայք». Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ միջնորդությունը․ Tert.am Սլովակիայի արտգործնախարարը ակնկալում է հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին Իտալացի պատգամավորը գետնին է նետել թուրքական դրոշով շոկոլադի տուփը (տեսանյութ) Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան Գլխավոր դատախազի խորհրդականը չպատասխանելով պատասխանում է Արփինե Հովհաննիսյանին․ թեման «Հաց բերողի» մահվան հանգամանքներն են «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան. 168.am 410 %-ով ավելի շատ ծախս գործուղումների համար՝ 2018-ի և 603 %-ով 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ․ tert.am Ուժեղ հայկական ընտանիքով հպարտ Փաշինյանը քաջալերում է ակտիվ կնոջը
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-14 11:55:22 2019-11-08 11:02:08

Իշխանությունը հասարակությանը նախապատրաստում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը. «Փաստ»

 

«Երեկ դասադուլ էին անում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետրի ուսանողները: Նրանք բողաքում էին «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնության դեմ:

Դրան գումարած՝ օրեր շարունակ չեն հանդարտվում կրքերը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրից հանելու մտադրության, ինչպես նաև չարաբաստիկ «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման կազմակերպման, ավելի ստույգ՝ դրա պետական ֆինանսավորման հետ կապված:

Այս հարցերը հանրության շրջանում հուզումների տեղիք տվեցին, և որպեսզի հանրության մոտ փարատվեն այն մտահոգությունները, թե իշխանությունը բացահայտ ազգային արժեքների և եկեղեցու դեմ քայլերի է գնում, վարչապետ Փաշինյանը հանդիպում կազմակերպեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ, հայտարարեց հոգևոր արժեքների կարևորության մասին, նախաձեռնեց կառավարական առանձնատանը տնօրհնեքի կարգի կատարումը:

Դրան զուգահեռ՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, այնտեղից լուսանկար հրապարակեց, որին կից նշվում էր, որ մեր ինքնությունը սկսվում է մեր պատմությունից, կրոնից ու մշակույթից:

Այս տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև այն, որ ԿԳՄՍ նախարարությունը քննադատությունների առարկա դարձած «ՀուԶանք ու Զանգ» միջոցառման կազմակերպումը ֆինանսավորելու հետ մեկտեղ հանրությանը ներկայացրեց, թե իրենք աջակցել են «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմի նկարահանմանը:

Թեմաները սքողելու փորձերը հասկանալի են ու տրամաբանական: Սակայն զարմանալին այն է, թե ինչու են հենց այս օրերին մեկը մյուսի հետևից մեր ազգային արժեհամակարգին հակասող նախաձեռնություններով հանդես գալիս և դրանով հանրային դժգոհություն հարուցում իրենց նկատմամբ:

Այս հարցի պատասխանը տալու համար պետք է դիտարկել, թե ինչ համատեքստում են այս գործողությունները կատարվում, և այս առումով ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ իշխանությունները մտադիր են 2020 թվականի հունվար-փետրվարին խորհրդարանում քննարկման դնել և վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան:

Իսկ այս կոնվենցիայի քննարկումը և վավերացումը դժգոհության մեծ ալիք բարձրացնելու վտանգ է պարունակում, քանի որ դրանում ամփոփված են այնպիսի դրույթներ, որոնք բնակչության գերակշռող մեծամասնության համար ուղղակի անընդունելի են:

Դրա համար էլ կոնվենցիայի քննարկումների պրոցեսը սկսելուց առաջ իշխանությունները ակտիվ նախապատրաստական աշխատանք են տանում, որի մեջ մտնում է հասարակության ներսում առկա տրամադրությունները շոշափելը, հասկանալը, թե արդյոք հնարավոր է հանրության համար ընդունելի դարձնել այնպիսի երևույթներ, որոնք մեր ինքնությունը ձևավորող արժեքներից չեն բխում:

Եվ այս առումով վարչապետ Փաշինյանի վերջին լայվը որոշակի ստուգատես էր: Իշխանությունները փորձում են հասկանալ, թե ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ վարչապետի ներկայացրած փաստարկները հանրային տրամադրությունների վրա, արդյոք Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումների ժամանակ կարող է վարչապետի կողմից կիրառվող ուղիղ եթերը պետք գալ կամ ընդհանրապես օգտակար լինել:

Հասկանալով, որ լուրջ դիմադրություն են հանդիպելու՝ իշխանությունները ըստ էության որոշել են դիմել այնպիսի մարտավարական քայլերի, որպեսզի որոշ ժամանակ հետաձգեն Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, այդ ընթացքում էլ ակտիվորեն փորձեն տարբեր ձևերով հասարակությանը համոզել, թե կոնվենցիայի ընդունումը որևէ վտանգ չի պարունակում:

Թերևս այսպիսի գործելակերպի հավանականության մասին են վկայում իշխանամերձ մամուլում տարածված այն լուրերը, թե ՔՊ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցն առայժմ սառեցվելու է, իսկ խմբակցության անդամներին հանձնարարել է անպայման ծանոթանալ և խոսել այդ մասին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: