Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Նախ ոչ օրինական որոշում է ընդունվում, հետո փոփոխում են օրենքը

 

Կառավարության այսօրվա նիստի օրակարգի համաձայն, այսօրվա առաջին, ընդ որում, չզեկուցվող հարցը «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունն է:

Հետաքրքրական է, որ ակնհայտորեն այս առաջարկությունը գալիս է օրինականացնելու դեռևս հուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված գաղտնի հանձնարարականը, որը մինչև օրս էլ օրինականության հետ խնդիրներ ունի:

Հիշեցնենք, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացվել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել էր հուլիս ամսին։

Հիմա փաստացի ներկայիս իշխանությունները վարչապետի հանձնարարականն օրինականացնելու նպատակով նախաձեռնում են օրենքի փոփոխություն:

Հետողորմյա... այ այսպես՝ սկզբում գաղտնի, հետո՝ չզեկուցվող: