Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Սենատոր Բոբ Մենենդեսը Թրամփին առաջարկել է չեղարկել Էրդողանին ուղարկված հրավերը

 

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդենսը առաջարկել է չեղարկել նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է Էրմենիհաբերը։

Էրդողանը պետք է ԱՄՆ այցելի նոյեմբերի 13-ին՝ Թրամփի հրավերով, սակայն նախօրեին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ այցի նպատակահարմարությունը դեռ քննարկվում է և այն կարող է չեղարկվել։ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատումով պայմանավորված այս և նմանատիպ զարգացումների ֆոնին Մենենդեսն առաջարկել է Թրամփին՝ չեղարկել հրավերը։

«Թրամփի և Էրդողանի՝ օվալաձև սրահում արված լուսանկարը ոչ միայն կխանգարի քրդերին խաղաղ և անվտանգ ապրել, այլև ապագայի հնարավոր պատերազմների ժամանակ կնվազեցնի դաշնակիցների վստահությունը ԱՄՆ-ի նկատմամբ։

Նախագահ Թրամփ, ես պնդում եմ, որ չեղարկեք այս հրավերը։ Մի վնասեք սեփական համբավին։ Ժամանակն է՝ ցույց տալու Էրդողանին, որ նա պետք է ենթարկվի ՆԱՏՕ-ի արժեքներին և հարգանք ցուցաբերի միջազգային օրենքների նկատմամբ», - հայտարարել է Մենենդեսը։