Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Էրդողանը հաստատել է ԱՄՆ նախատեսվող այցը

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, այդ թվում` տարածաշրջանային զարգացումները:

Թուրքիայի նախագահը հաստատել է նոյեմբերի 13-ին նախատեսվող ԱՄՆ այցը և այս մասին գրառում է կատարել Twitter-ում: Նա հույս է հայտնել, որ նոյեմբերի 13-ին կայանալիք այցի ընթացքում ԱՄՆ-ի հետ հարաբերություններում և տարածաշրջանային հարցերի շուրջ դրական արդյունքներ կգրանցեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայում ռազմագործողություն իրականացնելու պատճառով Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ էր ընդունել:

Այդ կապակցությամբ Էրդողանը հայտնել էր, որ Թրամփի հրավերով` նոյեմբերի 13-ին նախատեսվող հանդիպման շուրջ դեռևս որոշում չի կայացրել և «որոշ հարցականներ կան»: