Այսօր՝ 2019-11-12 | RSS | FACEBOOK

Անձնական երաշխավորմամբ Արսեն Բաբայանը չի կալանավորվի Նույնը Արարատյան բակալավրիատի դեպքում էր, որ այդպես էլ չհասկացանք քրեական պատմություն կա՞ր, թե՞ ոչ, ինչ-որ ջղագրգիռ քայլեր եղան եկեղեցականների դեմ. Արտակ Կիրակոսյան «Հայոց եկեղեցու պատմության» փոխարեն, իբրև փոխզիջումային տարբերակ, կառաջարկվի դպրոցներում անցնել «Կրոնի պատմություն» առարկան. «Փաստ» Միջնորդ եռանախագահողներն ակտիվացել են․ որն էր Լավրովի ուշագրավ հայտարարության տողատակը. «Ժողովուրդ» Փորձագիտական շրջանակները Լավրովի այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ են շրջանառության մեջ դնում. «Փաստ» «Գելլափի» Համաշխարհային զգացմունքների զեկույցում աշխարհի 143 երկրից զայրույթի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ՀՀ-ում. լուրջ ազդանշան իշխանության համար. «Փաստ» Վարչապետը հրահանգել է պաշտոնյաներին Ամանորը նշել Հայաստանում. «Հրապարակ» Lոս Անջելեսում Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը. «Իրատես» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ են ընտրելու Երբեք մի ասեք, թե ժողովուրդը չի սխալվում. Շարմազանով Մեկուկես տարում իշխանությունն օր օրի ինքնապարփակվեց ու հեռացավ իրականությունից՝ իրեն համարելով մրցակցությունից վեր. «Իրատես» Օպտիմալացման քողի ներքո կառավարությունն ուռճացնում է պետական ապարատը. 534 նոր հաստիք. «Փաստ» ԵԱՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել. «168 ժամ» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընդունելությանը Նախկինների լռությունը գնահատում են, այ քննադատությունը՝ չեն ներում ՀՊՏՀ ուսանողները պաշտոնական նամակով դիմել են 132 պատգամավորներից 131-ին և նրանց ուղարկել Դ. Գալոյանի արտագրությունների օրինակներ Սիրիայում հայ քահանա են սպանել. տեսանյութ. Regionmonitor Ռուս մասնագետների մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաների տարածք. ե՞րբ և ինչպե՞ս Ավանդաբար՝ ասելով ոչինչ. Փաշինյանն ու Լավրովն անդրադարձել են Արցախի հարցի կարգավորման գործընթացին Ե՞րբ կլինեն դպրոցական ձմեռային արձակուրդները
Կուբայից շուրջ 16 տրանսգենդերներ է մուտք գործել Հայաստան, որոնցից 14-ը վարակված են ՁԻԱՀ-ով․ Նարեկ Մալյան (տեսանյութ) Ավիատոմսեր գնելու ԱԺ անթափանց, անաուդիտ մեխանիզմը 15 ոսկե, 17 արծաթե և 2 բրոնզե մեդալ. երբ գորգին 8-13 տարեկաններն են Սևանա լիճ ավելի քան 2 միլիարդ դրամ պետական միջոց են «լցրել ջուրը». որտե՞ղ է մանրաձուկը և ովքե՞ր էր մեղավորները 22 մարզիկ, 7 Եվրոպայի չեմպիոն՝ ավանդական կարատեի առաջնությունում Ֆելիքս Ցոլակյանը ներայացնում է իր հրաժարակա՞նը Բացառիկ տեսանյութ. «Օպելը» դիտավորյալ բախվում է զինակոչիկներին ուղեկցող ՃՈ ավտոմեքենային, վերջինս գլորվում է ձորը. տեսանյութ Թուրք զինվորները նկարահանել են, թե ինչպես են Սիրիայի հյուսիսում սպանում քրդերին (տեսանյութ) Պատկերասրահից 32 վայրկյանում գողացել են Դալիի կտավը Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները նամակ հանձնեցին ԱՄՆ դեսպանատանը Այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ պաշտոնից ազատվելու դիմումի պատճառները Պետք է կանխենք Հայաստան-Արցախ հարաբերությունների սրումը. Կիրո Մանոյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին Իրական ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինքնանպատակ քայլ, կամ хотели лучше, получилось как всегда….. «Մի քիչ պերեդոզ էր». Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլեւս չեն զանգում. «Հրապարակ» Որտեղի՞ց կամ ո՞վ է վարչապետին վիճակագրություն հրամցնում Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել Արցախի ԱԺ նախագահը հյուրընկալել է Էլենի Թեոխարուսին. Քննարկել են Արցախի խնդրի ներկա փուլը Շախմատի պատանիների աշխարհի ջավախքցի չեմպիոնը Ֆինլանդիա - Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը Կարեն Գրիգորյանը` Պորտուգալիայի միջազգային մրցաշարի հաղթող
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-10-23 09:27:15 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-11-07 11:11:17 2018-06-05 11:55:11 2019-11-08 11:02:08

Ինքնավարության անվան տակ բուհերին ուզում են վերապահել կամակատարի դերակատարություն. «Փաստ»

 

«Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծն այս օրերին հայտնվել է հանրության ուշադրության կիզակետում։ Նախագծի հետ կապված հիմնական խնդիրը վերաբերում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելուն, սակայն նրանում այլ խնդրահարույց դրույթներ ևս կան, որոնք վերաբերում են բուհական համակարգի կառավարմանը և դեռևս մեծ հանրային ուշադրության չեն արժանացել։ Նախագծով նախատեսված է, որ բուհերի հոգաբարձուների՝ 12 հոգուց բաղկացած խորհրդից 6-ին նշանակելու է ԿԳՄՍ նախարարը:

Իսկ հոգաբարձուների խորհրդի մյուս 6 անդամները լինելու են համալսարանից՝ երկու ուսանող, երկու դասախոս և երկու գործատու։ Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարը, կարողանալով նշանակել կառավարման խորհրդի կեսին, կարող է 6+1 բանաձևով հասնել ռեկտորի ընտրությանը և, ըստ էության, ընտրությունը վերածել նշանակման։

Իսկ ընտրված կամ նշանակված ռեկտորն էլ իր հերթին նշանակում է ֆակուլտետի դեկաններին։ Սա նշանակում է, որ բուհերում ստեղծվում է ուղիղ կառավարման մեխանիզմ։

Եթե նախկինում դեկանների ընտրությունը տեղի էր ունենում ֆակուլտետի խորհրդում և հաստատվում համալսարանի գիտխորհրդում, դեկանները հիմնականում պատասխանատու էին իրենց կոլեկտիվի առաջ, ապա նոր նախագծի իրականություն դառնալու դեպքում դեկանները ռեկտորներից ուղիղ կախվածության մեջ են հայտնվելու։

Եթե ֆակուլտետի կողմից է ընտրվում, նշանակում է, որ հաշվետու է ֆակուլտետին, եթե ռեկտորի կողմից է նշանակվում, նշանակում է, որ հաշվետու է ռեկտորին։

Նշանակված դեկանը կազմակերպելու է ամբիոնի վարիչների ընտրությունը, և այս հարցում վերջինս բոլոր լիազորություններն ու հնարավորություններն ունի, որպեսզի իր շուրջը հավաքի համախոհներին ու կազմակերպի ոչ թե ընտրություն, այլ ամբիոնի վարիչների նշանակում։ Իսկ դեկաններն ու ամբիոնի վարիչները միասին ձևավորում են բուհի գիտական խորհուրդը, որն էլ իր հերթին որոշում է կրթական ծրագրերը, այսինքն՝ դասավանդվող առարկաների բախտը և բուհի կրթական գործունեության ուղղությունը։

Փաստորեն ստացվում է մի իրավիճակ, որ ռեկտորի, դեկանների, ամբիոնի վարիչների ընտրությունը վերածվում է ուղղակի նշանակման, իսկ նրանց նշանակումը տեղի է ունենալու օրվա քաղաքական իշխանությունների նախասիրություններից ելնելով։

Այդպիսով բուհական համակարգը լիովին կախվածության մեջ է հայտնվելու իշխանությունից։

Սա նշանակում է, որ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը ավելի շատ բուհերը քաղաքականացնելու մասին օրինագիծ է, քանի որ բուհական համակարգի կառավարման հիմնական դերակատարներին նշանակելու արդյունքում այդ պաշտոններում կհայտնվեն իշխանության քաղաքական համախոհները, որոնք կլծվեն բուհերում իշխանահաճո մթնոլորտի ձևավորման գործին։

Եվ այս դեպքում ոչ մի խոսք չի կարող գնալ բուհերի ինքնավարության մասին՝ չնայած այն հանգամանքին, որ հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու իրենց որոշումը իշխանությունները հիմնավորում են նաև բուհերի ինքնավարության մակարդակն ընդլայնելու աստառի ներքո, թե բարձրագույն կրթական հաստատություններն իրենք կարող են որոշել՝ այդ առարկաների դասավանդումը պետք է լինի, թե ոչ։

Բոլորս էլ հիշում ենք, որ իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը խոստանում էր, որ բուհերը ապաքաղաքականացվելու են, սակայն ներկայացված նախագծի լույսի ներքո տեսնում ենք, որ բարձրագույն կրթական հաստատությունները ոչ միայն չեն ապաքաղաքականացվելու, այլև իշխանության կամակատարների դերակատարություն են ստանձնելու, երբ օրինակ իշխանությունները կարող են կրթական համակարգի շահերից չբխող և պրոբլեմատիկ որոշումներ ընդունել, որի դեմ ոչ մի դեկան և ամբիոնի վարիչ չի ըմբոստանա։

Եթե ներկայացված նախագիծը լուրջ փոփոխությունների չենթարկվի, ապա բուհական հաստատությունների ներկայացուցիչների և ուսանողների հաջորդ ընդվզումը տեղի է ունենալու բուհական ինքնավարությունը վերադարձնելու պահանջի ներքո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: