Այսօր՝ 2020-06-02 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

«Մարտի 1-ի» գործով ՀՔԾ-ն Ալեքսանդր Արզումանյանին հարցաքննության ծանուցագիր է ուղարկել, սակայն որոշ ժամանակ անց չեղարկել է այն. «Փաստ»

 

««Փաստ» թերթի տեղեկություններով, «Մարտի 1-ի» գործի շրջանակում ՀՔԾ-ն ամիսներ առաջ որոշել է հարցաքննության կանչել Շվեդիայում և Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին, որը 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր և «Մարտի 1-ի» իրադարձությունների առանցքային դերակատարներից մեկը։

Թերթը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ Արզումանյանին պատրաստվում են կանչել հարցաքննության: Ըստ մեր աղբյուրի՝ օգոստոսին Արզումանյանին ծանուցում է ուղարկվել, սակայն, թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ անց այդ հրավերը չեղարկվել է։

Թե ինչու է նման որոշում կայացվել և արդյոք Արզումանյանը նորից կկանչվի հարցաքննության, դեռևս հայտնի չէ: Միևնույն ժամանակ, թերթին հայտնի է դարձել, որ առաջիկա օրերի ընթացքում ՀՔԾ-ում որպես գործով անցնող վկա հարցաքննության կկանչվի ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: