Ի՞նչ ասել կուզեք, պարոն Լավրով
|
![]() |
Ղարաբաղյան հակամարտության թեման նախկին իշխանությունների օրոք առավելապես ներկայացվում ու մատուցվում էր որպես ի իրողություն, որ ավելի շուտ պատճառն ու արդարացումն էր այն ամենի, ինչ այսօր քրեական գործերով ու ձերբակալություններով է հայտնի դառնում: Իհարկե, առանձնակի հետևանքներ ոչ քրգործերը, ոչ էլ ձերբակալությունները չեն ունենում, սակայն ակնհայտ է, որ անվտանգության խնդրի տակ պահված ու արդարացված բոլոր քայլերն այսօր սին ու սնանկ են:
Միևնույն ժամանակ, այսօր ղարաբաղյան թեման թերևս իր ողջ ընթացքի մեջ ամենալզողված ու ոչ ընկալելի վիճակում է, երբ ոչ բանակցությունների ընթացքն է հնարավոր որևէ տրամաբանության մեջ տեղավորել, ոչ կողմերի հայտարարությունները:
Այսօր Հայաստանում է Ռուսաստանի դաշնության արտգորնախարար Սերգեյ Լավրովը: Մինչև Հայաստան կգար Լավրովի որոշ ուղերձներ հարցազրույցի տեսքով հրապարակվեց Մեդիամաքսում: Ի շարս այլ հարցերի, Լավրովի մի փոքր էլ անդրադարձել է ղարաբաղյան հարցի ներկա իրավիճակին ու հնարավոր իրավական կարգավորմանը:
Մեդիամաքսին տված հարցազրույցում, Լավրովի խոսքով, Ռուսաստանը ողջունում է հարաբերական կայունության պահպանումը սահմանին եւ շփման գծում: «Մենք կարծում ենք, որ լարվածության հետագա նվազումը կարող է նպաստել բանակցային գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը», ըստ էության՝ առանձնաի բան չասող, ստանդարտ, անդեմ հայտարարություն է:
Սակայն հաջորդիվ Լավրովը շատ հետաքրքրական, բազմաշերտ հայտարարություն է անում. «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն»:
Առաջին հայացքից՝ առանձնակի տարբերվող հայտարարություն չէ: Որ հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, դա հստակ է, քանի որ մյուս բոլոր մոտեցումները ընդունելի չեն եղել կողմերից գոնե մեկի համար՝ տարբեր պատճառներով: Որ գործընթացը նաև բանակցային է նախընտրելի տեսնել, էլի նորություն չէ: Սակայն պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության առումով Լավրովը հստակ չի արտահայտվում: Այդպիսի կամարտահայտություն Արցախի հարցում արդեն եղել է, ու Արցածի ժողողովուրդն արդեն իսկ որոշել է՝ ինչ ուղղությամբ և ուր է գնում:
Ավելին, ըստ Լավրովի, եթե այդ աշխատանքի միայն պարամետրերը, ներառյալ կամզակերպչական ասպեկտներն է մնացել համաձայնեցնելու, հարց է առաջանում, թե արդյոք արդեն իսկ համաձայնեցված են սկզբունքներն ու բոլոր կողմերի համար կարգավորման փուլերն ու փաթեթը: