Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

ՆԱՏՕ-ում տեղ չկա S-400 համակարգերի և այլ ռուսական զենքերի համար. զգուշացում Թուրքիային

 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ’բրայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից։ Այս մասին, ըստ Էրմենիհաբերի, Թրամփի խորհրդականը խոսել է ամերիկյան «CBS» հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Նաև հավելել է, որ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփն է պատրաստվում զգուշացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով նոյեմբերի 13-ին լինելու է Վաշինգտոնում։

«Եթե Թուրքիան չազատվի S-400-ներից, ապա ամենայն հավանականությամբ CAATSA օրենքին (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք-խմբ․) համապատասխան պատժամիջոցների կիրառման հարցը կբերվի Կոնգրեսի օրակարգ և ձայների ճնշող մեծամասնությամբ կհաստատվի։

Այդ ժամանակ Թուրքիան կզգա պատժամիջոցների հետևանքները։ Այս ամենի մասին մենք բացահայտ ասել էինք նախագահ Էրդողանին։ ՆԱՏՕ-ում տեղ չկա S-400 համակարգերի և այլ ռուսական զենքերի համար», - ասել է Օ’բրայանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Թուրքիան S-400 ՀՕՊ համակարգերի առուվաճառքի պայմանագիր էին ստորագրել դեռ 2017թ․ սեպտեմբերին։ Դրանց առաջին խմբաքանակի մատակարարումը տեղի ունեցավ 2019թ․ հուլիսին։ Թե պայմանագրի կնքումից առաջ, և թե հետո՝ մինչ օրս, ԱՄՆ պահանջում է Թուրքիայից՝ հրաժարել ռուսական զենքի գնումից ու շահագործումից, Թուրքիան համառորեն հրաժարվում է հաշվի նստել ԱՄՆ-ի կարծիքի հետ։ S-400–ների խնդիրը թուրք–ամերիկյան հարաբերություններում պարբերաբար սրվող լարվածության պատճառ է դարձել։