Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վրաստանը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ

 

Նոյեմբերի 27-ից Վրաստանը 6 ամսով կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Վրաստանի նախագահության հետ կապված պաշտոնական այցով Թբիլիսիում է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Մարիա Պեինչինովիչ Բուրիչը: Սա գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա առաջին պաշտոնական այցն է:

Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի ղեկավարի և արտաքին գործերի նախարարի հետ:

Վրաստանին կփոխանցվի Եվրախորհրդի 2020-2023 թվականների աշխատանքային ծրագիրը: Հատկանշական է, որ սա առաջին դեպքն է, երբ Վրաստանը ստանձնում է միջազգային այս կազմակերպության ղեկավար երկրի պարտականությունները:

Նոյեմբերի 27-ին Ստրասբուրգում կկայանա նախագահող երկրի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: