Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Նախկինների լռությունը գնահատում են, այ քննադատությունը՝ չեն ներում

 

Հայաստանի զարգացման պատմության վերջին մեկուկես տարվա ընթացքը շատ առանձնահատկություններ ունի, որոնցից մեկն էլ անվերջ շարունակվող, բայց գրեթե միշտ ոչ մի տեղ չտանող բացահայտումներն են, որոնց վերաբերյալ քրեական ու այլ տեսակի գործեր են բացվում, ապա անհասկանալի ավարտ ունենում՝ ոչ փակ են, ոչ բաց, ոչ մեղադրված ու ոչ էլ դատապարտվածներ կան:

Հասկանալի է, որ շատ հնարավոր է՝ ոչ բոլոր գործերն իսկապես հասնեն մինչև դատավճիռ, սակայն երբ ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն դատավճռի կայացման բացակայությունը, ռեպրեսիոն ժամանակների հետ համեմատությունները միս ու արյուն են ստանում:

Վերջին շրջանում, հատկապես քաղաքային իշխանությունների գործունեության հետ կապված քննադատական որոշ մոտեցում էր ցուցաբերում Ռուսլան Բաղդասարյանը, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որին, այսօր պարզվում է, մեղադրանք է առաջադրվել, անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացվել: Ու մինչ լուրը թափ կառներ, արդեն իսկ տեղեկություն տարածվեց, որ գրավի դիմաց կալանավորում տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ, ըստ գործի տվյալների, վարչական շրջանի նախկին ղեկավարի բանավոր հրահանգների հիման վրա համայնքապետարանի տարբեր աշխատակիցներին ու վարչական շրջանի բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ կազմվել ու ստորագրվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա 2012-ից 2014 թվականների ընթացքում հափշտակվել է 9․000․000 դրամից ավելի գումար։

Հետաքրքրականն այստեղ բացահայտումը չէ, որի իրական կամ ոչ իրական լինելը, անմեղության կանխավարկածն էլ ամբողջությամբ հարգելով, կորոշի դատական ատյանը: Առավել արտառոց է մոտեցումը, երբ նախկիններից բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ հիշեցնում են իրենց գոյության մասին, քննադատություն հնչեցնում, պատժիչ մեխանիզմի տարբերակով անմիջապես հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում:

Մինչդեռ արդարադատությունն ու իրավակագի պահպանումը սրան-նրան պատժելու համար չեն, այլ օրինականության հաստատման...

Ստացվում է՝ նախկինների լռությունն ու ձեռնպահ մնալը հանգիստ, անդարդ, անգլխացավանք ապրելու նախապայման է... Իսկ ոչ նախկինների դեպքում մահակի այս տեսակն ինչպե՞ս են կիրառելու՝ դեռ չտեսնենք: