Այսօր՝ 2020-04-01 | RSS | FACEBOOK

Իշխանությունը քննարկում է հանրաքվեն առանց տեսախցիկների ու օնլայն հեռարձակման անցկացնելու հարցը. «Փաստ» «Քրեական ենթամշակույթի դեմ պայքա՞ր». Կասկածելի դրվագներ՝ ոստիկանության հրապարակված տեսանյութերում. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանի դեմարշը. «Հրապարակ» Էջմիածնի քաղաքապետարանը ադամանդե քարերով ոսկե մատանիներ կգնի. «Փաստ» Աննախադեպ իրավիճակ Հայաստանում․ երկրորդ և երրորդ նախագահների դատավարության հետքերով. «Ժողովուրդ» «Մարտի 1-ի» տուժածներին փոխհատուցում տալու կառավարության որոշումը քաղաքական քայլ է. Գևորգ Կոստանյան. «Հրապարակ» Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան. «Հրապարակ» Փաշինյանը հանձնարարել է գաղտնալսել ու արտաքին հսկողություն իրականացնել իրեն քննադատողների նկատմամբ. «Փաստ» 2019 թվականին նախարար Ռուստամ Բադասյանը 16 000 ԱՄՆ դոլարի չափով պարգեւավճար է ստացել. Analitik.am Իր թիմակիցներին մեղադրելով՝ նախարարը փորձում է իրենից սարքել «սակրալ» զոհ և քողարկել իր ապիկարությունը. Գևորգ Գրիգորյան Դատավարության մեկնարկը տեղի է ունենում իշխանությունների՝ հանցավորության աստիճանի ապաշնորհ անվտանգային և դիվանագիտական գործունեության ֆոնին. ՀՀԿ հայտարարությունը Ո՞վ կփոխարինի Ջալալ Հարությունյանին. «Հրապարակ» Պարգևավճար խորհրդարան չգնալու համար. «Իրատես» «Ինձ չեն վախեցրել». Դատարանի դիմաց ուժեղացված հսկողություն է. Սերժ Սարգսյանն այսօր կգա. «Ժողովուրդ» «Շվարած ենք». Իմքայլականներին հրահանգել են թիվ ապահովել՝ մեկ մլն դրամ. «Հրապարակ» Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է. «Իրատես» Փաշինյանի համբերության բաժակը կարող է լցվել. «Փաստ» Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ապահովելու համար հանրահավաք կանի. Երթը գլխավորելու է Փաշինյանը. «Փաստ» Մեկնարկում է Մեծ պահքի շրջանը. 48 օր «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ՀՊՏՀ ուսանողները պաշտոնական նամակով դիմել են 132 պատգամավորներից 131-ին և նրանց ուղարկել Դ. Գալոյանի արտագրությունների օրինակներ

 

«Երբ ակադեմիական ազնվության մասին տարբեր օղակներից հնչող անհեթեթ մեկնաբանությունների արդյունքում ԿԳՄՍ նախարարությունն իր թեթև ձեռքով որոշեց ընդհատել տնտեսագիտական համալսարանի բարեփոխումներն, ինչի արդյունքում նաև ՀՊՏՀ գիտական խորհուրդը նոր ռեկտորի ժ/պ Դ․ Գալոյանի գլխավորությամբ տապալեց դասախոսների մրցույթի արդյունքները, մենք՝ ՀՊՏՀ ուսանողներս և շրջանավարտներս, ապացուցեցինք բոլորին, թե որքան կեղծ էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի, մի քանի այլ պատասխանատուների և մի շարք բողոքող դասախոսների պնդումները «գրագողության», «գիտական բարեխղճության» և նմանատիպ երևույթների մասին»:

ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ հայտարարություն են տարածել՝ պաշտոնական նամակով ԱԺ պատգամավորներին դիմելու մասին:

Ըստ այդմ, ուսանողները գտնում են, որ ապացուցել են շատ կարճ ժամանակահատվածում՝ բացահայտելով Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում մեծածավալ արտագրությունների և չլսված պրիմիտիվ «copy paste»-երի բազմաթիվ դեպքեր, որոնց մասին վերոնշյալ մարդիկ համառորեն լռում են՝ հաստատելով մտահոգություններն այդ կեղծ աղմուկի ետին նպատակների վերաբերյալ, և որ «ազնվությունը» պահպանելու շինծու կոչերը չեն տարածվում հովանավորյալների վրա:

«Տեսե՛ք, թե անհեթեթ հայտարարություններից հետո այժմ ինչ են փորձում կոծկել հանուն Դ. Գալոյանի պաշտոնավարման՝

- ռուսական կուրսային աշխատանքներից և սիրողական այլ աղբյուրներից մեծածավալ «copy paste»-երի մի քանի տասնյակ դեպքեր,

- արտագրություններ բակալավրի ուսանողների համար կազմված ուսումնական ձեռնարկներից,

- Բլոգնյուզի հոդվածի ծայրից ծայր «copy paste» դոկտորական ատենախոսությունում,

- պրոֆեսորի կոչման համար ներկայացված գրեթե բոլոր գիտական աշխատանքները՝ արտագրված,

- դոկտորական ատենախոսության ամբողջությամբ արտագրված առնվազն 3 ենթագլուխ, արտագրված առաջարկություններ և գիտական նորույթ….

Մինչև այժմ հրապարակված բացահայտ արտագրությունների դեպքերին կարող են ծանոթանալ բոլորը հետևյալ հղումով՝ https://forqualityeducation.wordpress.com/ կամ հետևելով «Հանուն որակյալ կրթություն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին:

Ինչու՞ պատգամավորներից միայն մեկին հարկ չենք համարել դիմել։ Այս հարցն ունի շատ տրամաբանական բացատրություն:

Այն բանից հետո, երբ Դ․ Գալոյանը, հույս ունենալով ապակողմնորոշել հանրությանը և ներկայանալ արդար լույսի ներքո, դիմեց պատասխանատու մարմիններին՝ իր ատենախոսությունը ստուգելու խնդրանքով, մամուլը հեղեղվեց ատենախոսությունում առկա բացահայտ և մեծածավալ արտագրությունների մասին փաստերով։ Այնուհետև պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն, ով Դ․ Գալոյանի և նրա մոր մտերիմն է, և ում նախընտրական քարոզարշավը մեկ տարի առաջ ակտիվորեն լուսաբանվում էր վերջիններիս կողմից, համարձակվեց ՀՀ Ազգային ժողովի ամբիոնն օգտագործել իր մտերիմներին «շնորհակալություն հայտնելու համար»՝ հորինված հայտարարություններ անելով, թե իբր մեր արդար պայքարը քաղաքական ենթատեքստ ունի և, չգիտես ինչու, միայն Դ. Գալոյանի դեպքում առաջարկեց մոռանալ «գրագողության» մասին, որովհետև պահանջները հստակ չեն եղել:

Պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, փորձելով միտումնավոր շեղել ուշադրությունն արտագրությունների, խտրական վերաբերմունքի և հովանավորչության թեմաներից, ակնհայտորեն սպառնաց նաև Ռ. Հայրապետյանին՝ վերջինիս անտեղի և անիմաստ խորհուրդներ տալով:

Քաղաքական նպատակների մասին անհիմն և անպատասխանատու հայտարարությունները բուն խնդիրը շրջանցելու վերջին հույսի փորձն էին, հետևաբար իմաստ չենք տեսնում արդարության վերականգնման պահանջով դիմել մի պատգամավորի, ով Ազգային ժողովի ամբիոնը ծառայեցնում է իր մտերիմների շահերը սպասարկելուն՝ մոռանալով արդարության, ոլորտի խնդիրների և անտրամաբանական որոշումների հետևանքների մասին:

Նշենք նաև, որ Դ. Գալոյանի արտագրությունների դեպքերի 122 էջանոց փաթեթը համապատասխան նամակներով ուղարկվել է ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանին, ԿԳՄՍ նախարար Ա․ Հարությունյանին, ԲՈԿ նախագահ Ս․ Գոգյանին։ Անհամբերությամբ սպասում ենք նրանց և 131 պատգամավորների ԱՆԱՉԱՌ արձագանքին:

Պայքարելու ենք մինչև վերջ, քանի դեռ ոլորտի պատասխանատուները ոտնահարում են իրենց իսկ կողմից որդեգրած հեղափոխության արժեքները՝ ցուցաբերելով ակնհայտ խտրական մոտեցում, և հասարակությունից փորձում են թաքցնել ակներև փաստեր՝ դրանով իսկ պաշտպանելով մարդկանց դեմ փուչ քրեական գործեր հաղորդողներին ու սեփական անճարությունը թաքցնելու և այլոց աչքին բարձրանալու նպատակով ստահոդ լուրեր տարածողներին»: