Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փորձագիտական շրջանակները Լավրովի այցից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր մոտեցումներ են շրջանառության մեջ դնում. «Փաստ»

 

«ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ծաղիկներ խոնարհել Ծիծեռնակաբերդում։ ՀՀ ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին Լավրովն անդրադարձել է Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացին, ասել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, նրա բնակչության անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն Հայաստանն ուղղակի չի ստորագրի»։

Ի դեպ, իր խոսքում Լավրովը խոսել է նաև մի շատ կարևոր ու ՀՀ համար առանցքային նշանակություն ունեցող թեմայի շուրջ. խոսքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին է։ Նա նշել է. «Մենք ամեն կերպ աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող խնդիրների հաղթահարմանը, 2010 թվականին մենք ամենաակտիվ կերպով նպաստել ենք Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը»:

«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ թեման պատահական չի բարձրաձայնվել. ըստ տեղեկությունների, Լավրովի այցից հետո տարբեր փորձագիտական շրջանակների կողմից շրջանառության մեջ են դրվելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի հետ կապված մոտեցումներ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: