Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ են ընտրելու

 

Այսօր Ազգային ժողովը հերթական արտահերթն է անցկացնելու՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2019 թվականի նոյեմբերի 12-ին գումարվող նիստերի օրակարգով:

Օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդունելու մի շարք նախագծերի կողքին այսօր նախատեսվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրություն, որի ընթացքում խորհրդարանը կքվեարկի կառավարության, «Իմ քայլը» կառավարող խմբակցության, «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության, «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության, Բարձրագույն դատական խորհրդի առաջադրած թեկնածուների առնչությամբ:

Խորհրդարանի աշխատանքին կարելի է հետևել ուղիղ հեռարձակմամբ: