Այսօր՝ 2023-03-31 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իրանում արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գրքի վաճառքը

 

Իրանում արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի գրքի վաճառքը Իրանի իսլամական կողմնորոշման և մշակույթի նախարարության կարգադրությամբ արգելվել է թուրք գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» գրքի վաճառքը:

Ինչպես տեղեկացնում է Էրմենիհաբերը, գիրքը, որը պատմում է հայ և թուրք ընտանիքների փոխհարաբերությունների մասին, թարգմանվել է նաև պարսկերեն և տպագրվել մի քանի հրատարակչությունների կողմից, բայց հիմա հրատարակիչներին արգելվում է այն վաճառել: Պոստմոդերնիզմի ներկայացուցիչ Էլիֆ Շաֆաքը դասվում է մեր ժամանակների համարձակ գրողների շարքին, որն իր ստեղծագործություններում անդրադառնում է իր երկրում արգելված և տաբու համարվող թեմաներին։ Գրողը ազատորեն խոսում է նաև իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին։

Շաֆաքը Թուրքիայում հետապնդումների է ենթարկվել հատկապես այն բանից հետո, երբ լույս է տեսել նրա «Ստամբուլի բիճը» վեպը: Այս վեպում հիշատակվում է Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև դիպաշարի խառը հաջորդականությամբ անդրադարձ կատարվում ցեղասպանությանը նախորդող ու հաջորդող շրջաններին: Գիրքը մեծ հետաքրքություն է առաջացրել թուրք ընթերցողների մոտ, սակայն թուրքական ազգայնական տրամադրություններով ԶԼՄ-ները կոշտ քննադատության են ենթարկել վեպը: Շավաքի դեմ քրեական գործ էր հարուցվել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ թուրքական ինքնությունը վիրավորելու համար։