Այսօր՝ 2020-07-15 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան վերադարձել է Հայաստան. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբե­րի 16-ին գրել էր, որ Բջնիի իր առանձ­նատանը ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետ Հայկ Հարու­թյունյանի հետ դեպքի օրը նույն տանը եղած վկան լքել է Հայաստանի Հանրա­պետությունը: Երեկ «Ժողովուրդ» օրա­թերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ նախկին ոստիկանապետի ինքնաս­պանության գործով կարևորագույն վկան վերադարձել է Հայաստան:

Հիշ­եցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանի վկա Ն.Հ-ին մա­հից առաջ դժգոհել էր, թե ինչպես է կա­րողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, բայց այսօր իրեն խայտառակու­թյունն ու անպատիվ վախճան է սպառնում: Մեր տեղեկություններով՝ Հ. Հարությունյանի հետ նրա առանձնա­տանը եղած վկան՝ Ն.Հ-ն, ոստիկանու­թյան համակարգի երկարամյա աշխա­տող է եղել:

Երբ նա վարչության պետ է եղել, իրավապահները պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Մեղադրանքը, սա­կայն, չի ապացուցվել, և գործը դատա­կան վախճան չի ունեցել:

Ինչևէ, դեպ­քից կարճ ժամանակ անց վկան հեռա­ցել էր Հայաստանից: ՔԿ-ից էլ տեղեկացրել էին, որ գործով վկան նախաքննակաև մարմնին հայտնել է, որ մի քա­նի օրից կվերդառնա Հայաստան: Եվ, ահա, նա վերադարձել է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: