Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հիշենք Սերժ Սարգսյանին. Վրաստանում վախեցնում են Հայաստանի հեռանկարով

 

«Եթե սահմանադրական նախաձեռնությանը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չաջակցի, իմ կարծիքով անհրաժեշտություն կառաջանա ավելի շատ գործել, քան խոսել», — այս մասին, ըստ Ալիք Մեդիայի, հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան՝ անդրադառնալով Վրաստանում ստեղծված իրավիճակին:

Նրա խոսքով իշխող ուժի կողմից այդ քայլը կլինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ վիրավորանք․ նրանք դեռ հունիսին խոստացան, որ 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Նիկա Մելիան հույս է հայտնել, որ օրինագծի տապալում տեղի չի ունենա, չնայած այն բանին, որ «Վրացական երազանքը» մեծ ցանկություն ունի այն անելու: Նրա խոսքով այդ դեպքում տեղի կունենան առավել մեծամասշտաբ բողոքի ակցիաներ, որոնք կավարտվեն իշխանության պարտությամբ:

«Նմանատիպ բան տեղի ունենալու դեպքում «Վրացական երազանքը» առաջիկա շաբաթների ընթացքում կկորցնի իշխանությունը: Կարող ենք համեմատություն անել և հիշել մեկ տարի առաջ Հայաստանում կատարված դեպքերը, երբ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը դրժեց խոստումը և չնայած տված խոստմանը՝ կրկին զբաղեցրեց բարձր պաշտոն՝ արդեն վարչապետի կարգավիճակով»,- հայտարարել է Մելիան:

Հիշեցնենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը այս պահին ներկայացված է խորհրդարանի քննարկմանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով: Այժմ, երբ խորհրդարանը անցել է օրինագծի քննարկմանը, «Վրացական երազանք»-ի որոշ պատգամավորներ, սակայն, դրժում են քաղաքական ուժի տված խոստումը։

Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ: