Այսօր՝ 2019-12-10 | RSS | FACEBOOK

ԵՄ աջակցությունը թվային տնտեսությանն ու հասարակությանը․ www.eufordigital.eu նոր հարթակ Պատճառը մտավախությունն է, որ հաշվառումը կարող է փաստական հիմք լինել բնակչի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման համար. Մնացական Բիչախչյան Այս գործելաոճը և քաղաքական վարքաբանությունը, որը լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, որպես մոդել կրկնօրինակվում է նաև թիմի առանձին դերակատարների կողմից և, պետք է ասել, շատ անտաղանդ. Վլադիմիր Մարտիրոսյան Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել. Վերնատուն Ստիպված ենք լինելու պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է մեր համազգային վիշտը դառնում սակարկությունների առարկա երրորդ երկրների կողմից. Արման Բաբաջանյան Կրթության և գիտության նախկին նախարարը` ոլորտի հարցերի, իրեն ուղղված մեղադրանքների մասին. Լևոն Մկրտչյանի հոդվածը Աշխատանքի հնարավորություն բրոքերների և դիսպեչերների համար Ինչու է կալանավորվել Արթուր Տոնոյանը Մոսկվայում հայտնաբերվել և ձերբակալվել է Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը. ոստիկանություն Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ» Նոր գաղտնի «քաղաքական» շարժում. Վաղը համաժողով են անում. ո՞վ է հետեւում. «Փաստ» ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան. «Հրապարակ» Գագիկ Ծառուկյանը խաղում է երկու լարի վրա. ինչու չի միացել «Վերնատանը». «Իրատես» Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ» Ամեն վայրկյան կարող էին վզից բռնել ու դուրս շպրտել․ Հրաչյա Հարությունյանը՝ ադրբեջանցի բլոգերի մասին. «Ժողովուրդ» Քաղաքական ճնշո՞ւմ թե՞ հրաժարական․ Վանեցյանն «անատամ» չի եղել. մանրամասներ ՀՖՖ գործկոմի նիստից. «Ժողովուրդ» ՍԴ-ից վաղաժամ թոշակի գնացածներին կարող է «գցե՞ն» իշխանությունները. «Հրապարակ» Փաշինյանը հիմա էլ Հիսուսի հետ է համեմատում իրեն. «Իրատես» Սերժ Սարգսյանի ելույթ շարունակություն կունենա. նա մասնավոր զրույցներում շատ փակագծեր է բացել. «Փաստ» Կադաստրի արդեն նախկին ղեկավար Սահրատ Պետրոսյանին դատի են տվել
Մեքենաների ներկրման հարկերը 3-5 տարով նվազեցնելու առաջարկ Լուսավոր Հայաստանից.shantnews.am «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա». Վիտալի Բալասանյան. 168.am Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ոստիկանությունում երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները. չարաշահումներ, յուրացումներ՝ միլիարդների Հարկադիր կատարողները քանի օր է, փորձում են 83-ամյա տատիկին դուրս հանել սեփական տանից. նրա աղջիկը փորձել է ինքնավնասում կատարել. տեսանյութ Փաշինյանը բացահայտում է իր իրական դեմքը. «Իրատես» Վարչապետի որոշմամբ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից Ամո'թ է, պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա. Էդուարդ Շարմազանով «ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով. թեման թափ է առել. «Ժողովուրդ» Ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաներն ու ազգային արժեքները. «Փաստ» Թուրքիան հայ քահանաների սպանության համար մեղադրում է քրդերին. Փաշինյանը դիմել է Պուտինին. «Ժամանակ» «ՀուԶԱՆՔ ու Զանգ» 2,7 միլիոն դրամանոց դրամաշնորհը․ ո՞վ է պատասխանատու Փաշինյանի վարկանիշը բարձրացել է, այդ թվում՝ Արցախում.«Ժամանակ» Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներն ունեին չափազանց մեծ հայեցակարգային բացեր․ ինչի՞ մասին լռեց Փաշինյանը՝ ըստ Արման Բաբաջանյանի Սրբապղծություն Ախալքալաքում․ երկրորդ անգամ է ավիրում են նույն վանքը. jnews.ge Հրազենային մահացու վիրավորում՝ ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասում Հնարավոր է ԵՊՀ-ում բարձրացվեն ուսման վարձերը եւ աշխատավարձերը. armtimes.com Oրենքի նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր Բաքվում Սպիտակցի Հայկո լսող ադրբեջանցին ձերբակալվել է. regionmonitor - տեսանյութ Փաշինյանը այնքան չի տիրապետում Արցախյան հարցին, որ պնդում է, որ Արցախը անկախացել է Սովետական Ադրբեջանից, այնինչ այն անկախացել է Սովետական Միությունից․ Արմեն Աշոտյան Մխիթար Հայրապետյանը դիմել է ՊՎԾ՝ ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ
2019-11-19 10:16:17 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2019-11-22 10:21:54 2019-11-22 11:35:11

էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու և մարդկանց անվտանգության հարցերով դատախազը դիմել է Լոռու մարզպետին

 

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) կողմից օրինականացվել են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցվել են էլեկտրաէներգիայի փոխանցման հոսանքալարերի անցման՝ էներգետիկ անվտանգության գոտիներում՝ իրական սպառնալիք ստեղծելով այնտեղ բնակվող մարդկանց կյանքի և առողջության համար։

Դեռևս 2009թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ էլեկտրաանվտանգությանը վերաբերող խնդիրները գույքագրելու, անվտանգության գոտիներում ընթացող ապօրինի շինությունների կառուցումը կանխելու նպատակով։ Լոռու մարզում ստեղծված աշխատանքային խմբերը ուսումնասիրություններ են կատարել մարզի վարչական տարածքում գտնվող յոթ համայնքներում: Արդյունքում, պարզվել է, որ, մասնավորապես, Ստեփանավան համայնքում էներգետիկ անվտանգության գոտում տարբեր խախտումներով կառուցված է 73 կառույց, որից 71-ի դեպքում հետագայում խախտումների վերացման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել։ Ավելին, որոշ դեպքում, առանց խախտումները վերացնելու, ՏԻՄ-երի կողմից իրականացվել են այդ գոտիներում գտնվող ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացներ:

Պարզվել է, որ օդային գծի անվտանգության գոտիների խախտումը հնարավոր է վերացնել նաև առանց շինությունն ապամոնտաժելու, ինչի համար անհրաժեշտ է այդ հատվածով անցնող էլեկտրահաղորդման օդային գիծը փոխարինել էլեկտրահաղորդման մալուխային գծով կամ համապատասխան հատվածներում էլեկտրահաղորդման գծերի տարանցում ապահովել:

«ՀԷՑ» ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն, հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգ շահագործումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1102-Ն որոշումը, օդային գծերի անվտանգության գոտիների խախտումը պետք է վերացվի թույլտվություն տված ՏԻՄ-ի և/կամ խախտում կատարած անձի սեփական միջոցների հաշվին՝ վերջինիս ցանկությամբ։

Նկատի ունենալով, որ մարզի համայնքներում հայտնաբերված էլէներգիայի օդային գծերի էներգետիկ անվտանգության գոտիների խախտումները վերացնելու ուղղությամբ ՏԻՄ պաշտոնատար անձանց կողմից տևականորեն միջոցառումներ չեն ձեռնարկվել և արդյունքում չեն չեզոքացվել այդ խախտումների պատճառով նշված գոտիներում բնակվող մարդկանց կյանքին, առողջությանը, գույքին, ինչպես նաև շրջակա միջավայրին սպառնացող վտանգները՝ մարզի դատախազ Գարեգին Մանուկյանը միջնորդագիր է ներկայացրել Լոռու մարզպետին: Դատախազն առաջարկել է ՏԻՄ-երին պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ մարզպետարանի իրավական և մասնագիտական հսկողության շրջանակներում միջոցներ ձեռնարկել նրանց կողմից նմանատիպ երևույթները բացառելու, էներգետիկ անվտանգության գոտիների խախտմամբ ինքնակամ կառույցների հետագա օրինականացումը բացառելու և այս ոլորտում հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ: Իսկ օրենսդրությանը հակասող որոշումների առկայության դեպքում՝ համայնքի ավագանուն և ղեկավարին առաջարկել վերացնել կամ փոփոխել դրանք։

Միջնորդագրով մարզի դատախազը նաև առաջարկել է դիտարկել մարզպետարանի իրավասության շրջանակում, ՏԻՄ-երի և ՀԷՑ-ի միջև համագործակցություն ապահովելով, այդ գոտիներում գտնվող մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, էլեկտրաէներգիայի օդային գծերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ համալիր միջոցառումներ իրականացնելու հնարավորությունը։