Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ավտովթար Արմավիրի մարզում. 26-ամյա վարորդը 06-ով մխրճվել է 49–ամյա վարորդի քարով բարձված ЗИЛ–ի մեջ

 

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի «Արև» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 26-ամյա Անդրանիկ Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DO 779 համարանիշի և 49-ամյա Կարապետ Մարգարյանի վարած ЗИЛ մակնիշի 35 QF 875 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: