Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հունգարիան կողմ է «վախենալու» Թուրքիայից. հանկարծ փախստականներին չթողնի Եվրոպա

 

Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Սիարտուն «Euronews»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հունգարիա կատարած այցին: Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի նախագահի այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում նաև սիրիացի փախստականների հարցը:

Հունգարացի դիվանագետզ վստահ է, թե Եվրամիությունն հանուն իր անվտանգությանն ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ: Բնականաբար, թեման փախստականներն են:

«Որոշ երկրներ չեն հասկանում, որ Թուրքիայի տարածքում կա 3-ից 4 մլն փախստական: Եթե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրանց Եվրոպա ուղարկի, ապա այդ իրավիճակը Եվրոպա աշխարհամասում լուրջ անվտանգային խնդիրների կհանգեցնի, ինչը հարկավոր է կանխել»,-ասել է Սիարտուն: Նա հիշեցնելով, որ Հունգարիայի հարավային սահմանը դուրս է և ԵՄ-ի և Շենգենյան գոտու սահմաններից, ասել է. «Եթե 4 մլն փախստականներ Թուրքիայից շարժվեն Եվրոպա, ապա առաջին կետը լինելու է Հունգարիայի սահմանը»: