Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով. Սուրեն Սարգսյան
|
![]() |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է.
Ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ.
1. Հանդես գալ հայտարարությամբ և պատասխանել Էրդողանի սուտ հայտարարությանը` արխիվները բացելու մասով: Մեր արխիվները միշտ բաց են եղել:
2. Շտապ հեռախոսազրույց ունենալ Սենատոր Լինդսի Գրահամի հետ, ով վետո է կիրառել բանաձևի նկատմամբ` հասկանալու տրամադրվածությունը:
3. Հեռախոսազրույցի ընթացքում փորձել առաջինը չբացել վետոյի թեման: Սա ԱՄՆ ներքին գործն է: (Եթե սենատորը խոսի թեմայի մասին, ապա Փաշինյանը պետք է խնդրի վետո կիրառելու փոխարեն պարզապես դեմ քվեարկել բանաձևին, բայց բլոկ չանել):
4. Խոսել բացառապես Էրդողանի սուտ հայտարարության մասին, ներկայցնել իրողությունը֊ Սենատորը հեռախոսազանգի տողատակը վստահաբար կհասկանա:
Եթե հեռախոսազրույցը ուշանում է, կամ չի կայանում, վարչապետի անունից Սենատորի հետ կարող է հանդիպել Լիլիթ Մակունցը ով այս պահին Վաշինգտոնում է: Խոսել վերը նշված նրբությունները հաշվի առնելով:
Սա Հայաստանի իշխանությունների համար ստեղծված լեգիտիմ առիթ է թեմայի մեջ ներքաշվելու համար:
Ուզում եմ հարցի լրջությունն ու կարևորությունը հասկանան մեր ազգի համար:
Զանգեք Վաշինգտոնի ժամանակով 9:45 էդ ժամին ոնց որ ազատա