Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Կադիրովը ցանկանում է Վրաստան տանող ճանապարհ կառուցել` հասնելու Թուրքիա

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ցանկանում է Չեչնիան Վրաստանին կապող ճանապարհ կառուցել: «Չեչենական Ուտում-Կալի գյուղից մինչև Վրաստան 40-50 րոպե ճանապարհ է, նախկինում այստեղ ճանապարհ կար: Եթե բացենք այս ճանապարհը, Վրաստանի տարածքով կհասնենք Թուրքիա, իսկ հետո` Եվրոպա: Սա Հյուսիսային Կովկասի համար կարևոր ճանապարհ է: Կարծում եմ` մոտ ապագայում պիտի բացենք», ըստ aliq.ge-իշ հայտարարել է Կադիրովը:

Կադիրովի խոսքով, ճանապարհի շինարարության մասին պետք է հայտարարություն ներկայացնեն դաշնային կենտրոն, թեև նա նշել է, որ սա չի նշանակում, թե հարցն անմիջապես կարող է լուծվել: