Այսօր՝ 2021-06-17 | RSS | FACEBOOK

«Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է․armlur.am Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվեն armenpress.am «Հայաստան» դաշինքը պատասխանել է առաջին նախագահի մեղադրանքներին. Լեւոն Տեր-Պետրոսյանը խճճվել է.news.am Ժնևում սկսվել են Պուտինի ու Բայդենի ընդլայնված կազմով բանակցությունները․Tert.am Տեր-Պետրոսյանը միշտ թևաթափ է անում մեր ժողովրդին և զրկում նրան մեծ նպատակների ձգտումից՝ դրդելով միայն «իրատեսական» գոյատևման․ Վազգեն Մանուկյան.tert.am Շահումյանի շրջանը ԼՂՀ անբաժանելի մասն է, Արցախի պատմական տարածքը, որտեղ մեր ժողովուրդն իրացրել է ինքնորոշման իր իրավունքը և հետագայում ստեղծել պետականություն․ tert.am Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո. «Ժողովուրդ» «Հայաստանը պետք է դասեր քաղի տարածաշրջանի գործընթացներից». Չավուշօղլու․tert.am Փաշինյանին հաջողվեց 2-3 տարում խարխլել պետական ինստիտուտները, քանդել արտաքին քաղաքականությունը, փչացնել հարաբերությունները բոլոր գործընկերների հետ․ Վանեցյանի հարցազրույցը ուկրաինական «Страна»-ին.tert.am Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային. armenpress.am Սպասվում է առանց տեղումների եղանակ Տեր-Պետրոսյան․ «Հիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնվի գոնե ինչ-որ մի ստատուս-քվոյի ապահովմանը». aravot.am Միջազգային մամուլի անդրադարձը Էրդողան-Բայդեն հանդիպմանը․ermenihaber.am Աշխարհում կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են․tert.am ՌԴ նախագահը նաև հոկտեմբերի 10-ին է պատերազմը դադարեցնելու առաջարկ արել, որը Փաշինյանը մերժել է. Միքայել Մինասյան Ընդամենը 2°C-ով գլոբալ տաքացումն ընդմիշտ կփոխի կյանքը Երկրի վրա․news.am Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լևոն Տեր-Պետրոսյան.armlur.am Շվեյցարիայի նախագահը կարևորել է ՌԴ դերակատարումը ԼՂ-ում կրակի դադարեցման գործում.armenpress.am Քոչարյանն ու Փաշինյանը ընտրություններին հաջորդող օրերին հանրահավաքներ են նախատեսում. Iravaban.net
Որոշել էի չանդրադառնալ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը. Դիաննա Գասպարյան Կարեն Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին Քոչարյանի հաղթանակը կվտանգի Ադրբեջանի ծրագրերը. Փաշինյանի հաղթանակը Բաքվի լավագույն տարբերակն է իր նպատակներին հասնելու համար.Tert.am Թուրք լրագրողը մեկնաբանել է Բայդենի առաջ խոնարհված Էրդողանի լուսանկարը. Ermenihaber.am Կրթական ավարտական փաստաթղթերը շուտով այլևս թղթային տարբերակով չեն լինի. armtimes.com Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները․armenpress.am Ականապատ տարածքների քարտեզները չեն օգնելու Բաքվին. lragir.am ՈՉ ՄԻԱՅՆ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ, ԱՅԼ ՆԱԵՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ԵՆՔ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ․ ԱԼԻևю Hraparak.am ԱՄՆ-ի կոնգրեսականները Բայդենին կոչ են անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը. Armenpress.am ՈՍՏԻԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄԵԿՆԵԼ ՍՅՈՒՆԻՔ.Hraparak.am Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման.armlur.am Թուրքագետը՝ Շուշի Էրդողանի կատարելիք այցի մասին tert.am Մոտ 50 պայմանագրային զինծառայող ազատման դիմումներ են գրել. «Ժողովուրդ» Թուրքիան չի պատրաստվում վերանայել S-400-ների հարցը ԱՄՆ-ի ճնշման ներքո Մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետին. «Ժողովուրդ» Քոչարյանն ու Փաշինյանը ընտրություններին հաջորդող օրերին հանրահավաքներ են նախատեսում. Iravaban.net Փոփոխություններ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում. armlur.am Էրդողանը Բայդենի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրաձայնել ցեղասպանության ճանաչման թեման Էրդողանի և Ալիևի այցը Շուշի միջազգային իրավունքի կոպտագույն խախտման վառ դրսևորում է․ Արցախի ԱԳՆ.Tert.am
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ակնկալիք ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններից՝ նախաձեռնելու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը. ՀՅԴ ՀԵՄ

 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը ներկայացնում է ԱԺ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցություններին Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսելու վերաբերյալ իր դիմումի տեքստը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվելի խմբակցություններ,

Ինչպես գիտեք արդեն տևական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք և ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո մեկտեղված կառավարության քաղաքականությունը: Առանց համապարփակ հայեցակարգի, օրակարգ են բերվել և իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ազգային արժեհամակարգի և հաստատությունների դեմ:

Ընդվզման առաջամարտիկը հայ երիտասարդությունն է, ով դեմ է ազգայինը առաջադիմականին արհեստականորեն հակադրող նախարարի և նրան աջակցող քաղաքական թիմի մոտեցումներին ու ազգային ինքնությանը հարվածող գործողություններին: Պետական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձը նաև անվայել վարքագիծ է դրսևորում:

ԿԳՄՍ նախարարության բազմաթիվ գործողությունների և վարվող քաղաքականությանը դեմ են արտահատվում մշակութային գործիչներ, գիտամանկավարժական կոլեկտիվներ, ակադեմիական հանրության ներկայացուցիչներ, հեղինակություն ունեցող բազմաթիվ մարդիք: Իշխանափոխությանը հաջորդած 1,5 տարվա ընթացքում այս ոլորտներում դրական փոփոխությունների փոխարեն ականատեսն ենք անձի արժանապատվությունը վիրավորող, ազգային միասնականությանն ու ինքնությանը, ավանդական արժեքներին հարվածող իշխանության ներկայացուցիչների վարքագծին:

Երիտասարդական շարժման կազմակերպիչների և հանրության լայն շրջանակների կողմից առաջադրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը, որպես ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման` սահմանադրությամբ և օրենքով լիազորված պատասխանատուի:

Պետության խորհրդարանական կառավարման համակարգին անցած Հայաստանի Հանրապետությունում՝ սահմանադրությամբ Ազգային ժողովին ու նրա առանձին մարմիններին վերապահվել է գործադիրի վրա ներգործելու հնարավորություն: Մասնավորապես, սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի խմբակցություններն ունեն կառավարության անդամներին գրավոր հարցապնդումներով դիմելու իրավունք: Հարցապնդումների պատասխանները ներկայացվում են Ազգային ժողովի նիստում: Խմբակցության առաջարկությամբ հարցապնդման պատասխանը քննարկվում է: Հարցապնդման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը:

Սահմանադրության 152-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նախարարն ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը:

Նույն օրենքի համաձայն կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում և իրականացնում է կրթության, գիտության և լեզվի, հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդման, ազգային և համամարդկային արժեքների պահպանման և զարգացման, գիտական և գիտատեխնիկական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգի բնականոն գործունեության ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների պահպանման ու զարգացման ապահովման, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերի որակի և արդյունավետության մոնիտորինգի և գնահատման, մշակույթի զարգացման, մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության, ուսումնասիրության, օգտագործման, հանրահռչակման, հասարակության կողմից մշակույթի՝ որպես զարգացման միջոցի գիտակցման, նոր արժեքների ու նոր գաղափարների ներդրման, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծման, մշակութային արժեքներին հաղորդակցվելու, մշակույթի բնագավառում ազատ ու մատչելի ծառայությունների մատուցման պայմանների ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերի, բնակչության առողջության ամրապնդման, ֆիզիկական դաստիարակության համակարգի ստեղծման, մարզիկների պատրաստման, միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի և մարզիկների մասնակցության, սպորտի բնագավառում գիտամեթոդական ու վերլուծական աշխատանքների իրականացման, ծրագրերի համադասման ապահովման, երիտասարդության ներուժի իրացման և զարգացման համար արդյունավետ մեխանիզմների մշակման և կիրառման, երիտասարդների մասնակցային գործընթացների խթանման, հոգևոր-մշակութային, ազգային ինքնության զարգացման, հայրենասիրական դաստիարակության, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանն ուղղված Կառավարության քաղաքականությունը:

Ակնհայտ է, որ հանրության լայն շրջանակների դժգոհությունն առաջացրած ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարվող քաղաքականությունն ու նախաձեռնված գորողությունները չեն համապատասխանում վերը նշված, ինչպես նաև մի շարք օրենսդրական պահանջներին (այդ թվում՝ կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, ինչպես նաև Հայաստնյայց առաքելական սուրբ եկեղեցու վերաբերյալ օրենսդրությանը):

Ելնելով վերը նշվածից, դիմելով Ձեզ՝ ակնկալում ենք, որ կիրականացնեք սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործողություններ՝ նախաձեռնելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության գործընթացը: