Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կասկադյորական ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը Mercedes-ով Մյասնիկյան պողոտայում բախվել է բետոնե բաժանարար գոտուն և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի մեջտեղում

 

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարանությամբ ապրող բնակիչները:

Դեպքի վայրում Նոր-Հաճն քաղաքի բնակիչ, 34-ամյա Նարեկ Լոբյանը փորձում էր Ճանապարհային ոստիկաններին մոլորեցնել, որ վարորդը ինքն է եղել:

ՃՈ տեսուչները կարճ ժամանակում պարզեցին, որ նրա հայտնածը «գյուլնազ տատու» հեքիաթ է: Իսկ իրական վարորդը Գ. Մանուչարյանը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ունենալով խմածության ամենաբարձր աստիճան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: