Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են. կան զոհեր. regionmonitor

 

Նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա, փոխանցում է Region Monitor-ը: Որոշ տվյալներով ՝ցուցարարները այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: Ֆարս նահանգում ցուցարարները հարձակվել են նաև 2 կրոնական դպրոցի վրա և հրդեհել դրանք: Ստեղծված իրադրությունից ելնելով՝ Իրանի մի շարք քաղաքներում փակվել են դպրոցները: Երկրում ինտերնետ կապն անջատված է: Տարբեր տվալներով ՝այս օրերին զոհվել է մոտ 25 ցուցարար: Ըստ իրանական կայքերի՝ ցուցարարների հետ բախումներում սպանվել է նաև 2 ուժային: Նոյեմբերի 17-ի դրությամբ հայտարարվել է շուրջ 1000 ձերբակալվածի մասին:

Նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ. 170 դրամ՝ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ: