Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Արևելյան գործընկերություն. մեդիա մասնագետների՝ Ռիգայում կայացած հանդիպմանը քննարկվել է ապագա դոնորային աջակցության ձևավորման հարցը

 
«Շանթ» հեռուստաընկերության թվային գովազդի բաժնի ղեկավար Յանա Յանիկյանը ներկայացնում է հեռուստաընկերության ֆինանսավորման մոդելների փոփոխությունը

ԶԼՄ-ների, դոնոր կառույցների, ԵՄ հաստատությունների, ինչպես նաև մեդիա ոլորտի զարգացմամբ զբաղվող կազմակերպությունների մոտ 100 ներկայացուցիչներ նոյեմբերի 13-ից 14-ը հանդիպել են Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության երկրների մեդիա-համաժողով 2019. բիզնես և կայունություն» միջոցառման շրջանակներում: Միջոցառումն Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում անկախ լրատվամիջոցների կենսունակության բարձրացմանն ուղղված ռազմավարությունները քննարկելու առիթ էր ու կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության և Լատվիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ:

Մասնակիցները ներկայացրեցին այն մարտահրավերները, որոնց առերեսվում են լրագրողներն՝ ԱլԳ երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա), ինչպես նաև ներկայացրին առանձին լրատվամիջոցների օրինակներ, որոնք հաջողությամբ անցում են կատարել շահավետ բիզնես մոդելների:

Տարածաշրջանում անկախ լրատվամիջոցների կարողությունների ամրապնդմանն ուղղված լուծումների թվում էին թվայնացումը, տվյալների վերլուծությունների և լսարանի ուսումնասիրությունների նկատմամբ ավելի լավ հասանելիությունը, դրամայնացման ռազմավարությունները, նոր հարթակների և ծառայությունների դիվերսիֆիկացումն ու լրատվամիջոցների կառավարման հմտությունների զարգացումը: Համաժողովի արդյունքում ձևակերպված եզրահանգումներն ու առաջարկությունները կոչված են նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում գործող լրատվամիջոցներին ուղղված ապագա աջակցությանը:

2019 թվականի համաժողովը 2017 թվականին Կիևում անցկացված ԱլԳ 2-րդ մեդիա-համաժողովի շարունակությունն էր, որի շրջանակներում տնտեսական կայունությունն առանձնացվել է որպես առանցքային մարտահրավեր, որին արհեստավարժ լրագրությունն առերեսվում է ամբողջ տարածաշրջանում: