Այսօր՝ 2020-10-26 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Պատգամավորները վարչապետի ելույթի ժամանակ գերազանցիկ աշակերտների են նմանվում. «Իրատես»

 

«Պա­տե­րին ծե­փե­լու, աս­ֆալ­տին «պառ­կըց­նե­լու», տեղ­նե­րում հան­գիստ նս­տեց­նե­լու ժա­մա­նակ­ներն ան­ցել են, օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րից մար­դիկ ռեալ գոր­ծո­ղու­թյուն­ներ, փո­փո­խու­թյուն­ներ ու «հե­ղա­փո­խու­թյան» օ­րա­կար­գի ի­րա­ցում են ակն­կա­լում:

Օ­րա­կար­գե­րից մե­կը, օ­րի­նակ, այն է, որ ման­դատ ստա­ցած ե­րի­տա­սարդ­ներն ար­ժա­նի լի­նեն խոր­հր­դա­րա­նա­կա­նի կոչ­մա­նը, ի­րա­պես օ­րեն­սդ­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լեն, օ­րենք­ներ գրեն, լսեն մարդ­կանց հոգսն ու երկ­րի կա­ռա­վար­ման թիվ մեկ ամ­բիոնն օգ­տա­գոր­ծեն ի շահ պե­տու­թյան զար­գաց­ման: Բայց որ պատ­գա­մա­վոր­նե­րը հա­սա­րա­կու­թյան պատ­կե­րա­ցում­նե­րի մեջ, մեղմ ա­սած, չեն տե­ղա­վոր­վում, հաս­կա­նա­լի էր 7-րդ գու­մար­ման Ազ­գա­յին ժո­ղո­վի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից։

Նրանք լրագ­րող­նե­րիս սկզ­բում հոր­դո­րում էին, թե՝ «թո­ղեք աշ­խա­տենք», այ­նու­հետ, երբ հաս­կա­ցան, որ, աշ­խա­տե­լուց զատ, պետք է ո­րո­շա­կի գի­տե­լիք­ներ ու­նե­նալ օ­րեն­սդ­րա­կան նա­խագ­ծե­րի ու խոր­հր­դա­րա­նա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին, ա­սա­ցին՝ «թո­ղեք սո­վո­րենք»:

Թե ինչ սո­վո­րե­ցին մեկ տար­վա ըն­թաց­քում, ան­զեն աչ­քով էլ տե­սա­նե­լի է։ Ինչ­պես նախ­կի­նում, այն­պես էլ այժմ մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րար հետ «հան­ցա­վոր» հա­մա­ձայ­նու­թյան են գա­լիս, թե ա­մեն մե­կը դահ­լի­ճում քա­նի րո­պե մնա։

Օ­րերս՝ 2020-ի պե­տա­կան բյու­ջեի քն­նարկ­ման ժա­մա­նակ, երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հան­դես էր գա­լիս եզ­րա­փա­կիչ ե­լույ­թով, «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը ներ­սում էին: Մի մար­դու նման ե­կել, նս­տել ու լսում էին:

Վար­չա­պե­տի ե­լույ­թից ու նրա՝ դահ­լի­ճը լքե­լուց ան­մի­ջա­պես հե­տո իմ­քայ­լա­կան գրե­թե բո­լոր պատ­գա­մա­վոր­նե­րը շար­վե­շա­րան դուրս ե­կան: Տպա­վո­րու­թյուն էր, թե ե­կել էին ներ­կա ստա­նա­լու խս­տա­բա­րո ու­սուց­չի դա­սին: Նիս­տը թեև շա­րու­նակ­վում էր, բայց դա նրանց չէր հու­զում ու հե­տաք­րք­րում, կարևո­րը Նի­կոլ Փա­շի­նյանն էր, որ գու­ցե ներ­քուստ գոհ մնաց, որ իր թի­մա­կից­նե­րը պար­տա­ճա­նա­չո­րեն ներ­կա են լի­նում ԱԺ նիս­տե­րին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: