Այսօր՝ 2020-07-15 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

51–ամյա հովիվն ընկել է բեռնատար գնացքի տակ և ժամեր անց հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

 

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանզ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Արտենի-Արագածավան գյուղերի միջնամասում երկաթուղու գծերի վրա մի քաղաքացի կա ընկած, հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 59-ամյա, Ա. Մ.-ն, վարելով թիվ 3402 համարի բեռնատար գնացքը, Երևան-Գյումրի երկաթգծի թիվ 2796 պիկետի 7-րդ հատվածում վրաերթի է ենթարկել Արտենի գյուղի բնակիչ, 51-ամյա Հ. Ա.-ին:

Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:00-ի սահմաններում մահացել է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։