Այսօր՝ 2020-07-10 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի վրա դրված վետոյին

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, ըստ Էրմենիհաբերի, անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սենատում այդ բանաձևի քննարկման վրա դրված վետոյին:

Էրդողանը, խոսելով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներից, նշել է, որ դրանք արհեստականորեն մեծացել են ԱՄՆ-ում հակաթուրքական շրջանակների կողմից:

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացմանն ուղղված ջանքերի իրական բնույթն ամենից լավը նկատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Ըստ Էրդողանի՝ իրենք փաստաթղթերով ցույց են տվել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը «հակասում է պատմական ճշմարտություններին և անարդար է»:

«Մեր հանդիպումից հետո,- ասել է Էրդողանը, բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կապված են Սենատում հայկական պնդումների շուրջ քննարկմանը, ինչպես գիտեք, ձախողվել են: Վետո է դրվել»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը նոյեմբերի 13-ին մեկնել էր Վաշինգտոն` հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ ընթացքում ԱՄՆ-ի հանրապետական սենատոր Լինսի Գրահամը վետո էր դրել սենատոոր Բոբ Մենենդեսի կողմից սենատ բերված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի վրա: