Այսօր՝ 2021-11-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թուրքիան կիսով չափ կրճատել է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի բյուջեն

 

Թուրքիայի խորհրդարանի պլանավորման և բյուջեի հանձնաժողովը հաստատել է 2020թ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությանը կից «Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությանը» հատկացվելիք բյուջեն, տեղեկացնում է Էրմենիհաբերը: 2020թ այն կկազմի 5.9 միլիոն թուրքական լիրա (մոտ 1 մլն 30 հազ. ԱՄՆ դոլար): 2019թ. կառույցին հատկացվել էր 11.2 միլիոն թուրքական լիրա (մոտ 2 մլն ԱՄՆ դոլար):

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականի գնահատմամբ՝ այս որոշմամբ «նվազեցվում է ցեղասպանության թեզերի դեմ պայքարի համար հատկացվող բյուջեն» (նկատի ունի, որ վերոնշյալ վարչությունը պայքարում է միջազգային ասպարեզում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ-խմբ.), այն դեպքում, երբ տարբեր խորհրդարաններ շարունակում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումներ և բանաձևեր ընդունել:

Նշվել է, որ ԱԳՆ-ի Հետազոտությունների և անվտանգության հարցերով գլխավոր վարչությունը աշխատանքներ է իրականացնում նաև միջազգային հանրությանը FETÖ-ի (Գյուլենական համայնք) մասին իրազեկելու ուղղությամբ: