Այսօր՝ 2020-02-24 | RSS | FACEBOOK

Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Այդ ի՞նչ աշխատանքի համար են այդքան գումար ստացել, եթե նրանցից, հատկապես իշխանամետներից 95 տոկոսը ուղղակի անգրագետ են և դիլետանտ. Գագիկ Համբարյան ՀՀ նախագահը հասկացրել է՝ չի վավերացնի. Փաշինյանն էլ զանգել է Արարատ Միրզոյանին, ասել՝ հետաձգեք. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ»
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Քանի դեռ վարչապետն ապավինում է պոպուլիզմին, վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ»

 

«Իշխանափոխությունից հետո բազմիցս քննարկվել է այն թեման, որ հասարակության ներսում ատելության և թշնամանքի մթնոլորտը մտահոգիչ չափերի է հասել: Եվ այս մթնոլորտի ստեղծման գործում իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանն իրենց ուրույն դերակատարությունն ունեն՝ հանրությանը սևերի և սպիտակների բաժանելու, ասֆալտին փռելու և պատերին ծեփելու մասին կոչերով, ինչպես նաև ընդդիմադիրների նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու քայլերով:

Ավելին` այդ ամենը հատկապես Փաշինյանն ու լևոնտերպետրոսյանական ողջ թիմը իրականացրել են նաև ընդդիմադիր եղած ողջ ընթացքում: Հիմա էլ իշխանության յուրաքանչյուր քննադատ թիրախավորվում է, պիտակավորվում, ընդդիմադիր լրատվամիջոցները ճնշումների տակ են հայտնվում, իսկ սոցցանցերում իշխանական ֆեյքերը հայհոյանքների տարափ են տեղում իրենց ոչ հաճո մարդկանց հասցեին:

Եվ պատահական չէ, որ ստեղծված իրավիճակի անընդունելի լինելու մասին բոլոր ահազանգերն ուղղակի անտեսվում են իշխանությունների կողմից:

Իհարկե, իշխանության այսպիսի գործելակերպը չի կարող հակառակ էֆեկտը չունենալ, հասարակության շրջանում գեներացված ատելության այդ էներգիան մի օր շուռ է գալու հենց իրենց դեմ, բայց սա չի խանգարում, որ Փաշինյանն ատելության մթնոլորտի ստեղծման հարցում մեղքը գցի ժողովրդի վրա, թե իբր ոչ թե ինքն է ատելություն սերմանում, այլ ժողովուրդն է ատելությամբ լցված նախկինների նկատմամբ։

Նախկինների հարցում բան չենք ասի, իսկապես նրանք հաջողացրել էին իրենց հանդեպ հակակրանքի մեծ դոզա հավաքել, ինչի արդյունքում էլ Փաշինյանն ու իր թիմը հայտնվեցին իշխանության ղեկին: Սակայն բանն այն է, որ հիմա յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում հենց Փաշինյանն է անընդհատ հիշում նախկիններին և նրանց մեղադրում նաև այսօրվա ամեն մի ձախողման համար:

Այս լույսի ներքո էլ կարող ենք դիտարկել վարչապետ Փաշինյանի՝ Իտալիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ Միլանի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ մի հայ կին վարչապետին մեղադրեց ատելության քարոզի և սխալ քաղաքականություն վարելու հարցում, սակայն վարչապետը փոխանակ փարատեր այդ կնոջ մտահոգությունները, ատելություն տարածելու պատասխանատվությունը իր վրայից գցեց ժողովրդի վրա և նորից հիշեց նախկիններին՝ բա, Սերժ Սարգսյանն այսպես, բա, Ռոբերտ Քոչարյանն այնպես:

Հասկանալի է, որ վարչապետը ամեն մի անկյունում ուզում է դավադիրներ տեսնել, բայց արդեն զավեշտալի է, որ բանը հասնում է նրան, որ վերջինս նախկին նախագահներին մեղադրում է Մեղրին փոխանակելու և Արցախի 7 շրջանները հանձնելու մտադրության մեջ:

Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը վայել չէր պետության ղեկավարին, քանի որ վերջինս առանց փաստերի, ինչ-որ կցկտուր դրվագների միջոցով փորձում է ցույց տալ, թե իբր ինքը Արցախյան հակամարտության հարցում զիջողական դիրքորոշում չունի, ինչպիսի դիրքորոշում ունեին նախկինները, սակայն եթե Փաշինյանի դիրքերը բանակցային հարթակում այդքան ամուր են, ինչո՞ւ է վերջինս այդքան հաճախ հիշում նախկիններին ապագային նայելու փոխարեն:

Եվ, ինչպես միշտ, իր ելույթի ընթացքում ձեռքի հետ էլ վարչապետը խոսեց անչափելի թալանից և կոռուպցիայից: Արդեն օրինաչափություն է դարձել, երբ Փաշինյանը իր գործունեության արդյունքները չի կարողանում ներկայացնել ժողովրդին, սկսում է խոսել վիրտուալ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացից, որի արդյունքները հանրության համար այդպես էլ մշուշոտ են մնում. Փաշինյանը խոստացել էր, որ միլիարդավոր դոլարներ է բյուջե մուտք անելու, սակայն դրանք այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակի:

Ելույթի վերջում Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ բարձր վստահություն ունեցող գործիչ՝ պնդելով, թե ինքը հրաժարականի մասին մտածելու կարիք չունի այնքան ժամանակ, քանի դեռ ունի ՀՀ ժողովրդի վստահությունը:

Սակայն եթե վարչապետը վստահության խնդիր չունի, ապա ինչո՞ւ է ծանր տանում ամեն մի քննադատական խոսք: Վստահության մեծ պաշար ունեցող երկրի ղեկավարը պետք է շատ բնական համարեր քննադատությունները և փաստարկեր իր իրավացիությունը։ Ավելին, ականջալուր լիներ քննադատություններին, այլ ոչ թե ամեն անգամ հունից դուրս գար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: