Այսօր՝ 2020-02-24 | RSS | FACEBOOK

ՀՀ նախագահը հասկացրել է՝ չի վավերացնի. Փաշինյանն էլ զանգել է Արարատ Միրզոյանին, ասել՝ հետաձգեք. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան Իրավապահները ապշած են իշխանությունների «ցինիզմից». Նրանք հասկացել են. «Հրապարակ» Ռուսաստանում հայերի համար ռեզոնանսի նոր բեւեռ է ձեւավորվում. Մոսկվան դեռ «ստավկա» չի դրել որեւէ մեկի վրա. «Իրատես» ԲՀԿ-ի նկատմամբ դեմարշը «ուժի» ցուցադրություն էր, որ որեւէ մեկի մտքով չանցնի անվստահության գործընթաց սկսել. «Հրապարակ» Արցախում ներքաղաքական իրավիճակը լարվում է. «Ժողովուրդ» «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխություններն անգամ իմքայլականների մոտ են խառնաշփոթ առաջացրել. «Ժողովուրդ» Ինչո՞ւ են ոմանք թիրախավորել բանակը. «Փաստ»
Մերկասառույց. երբ մեղմ իջնող ձյունը պատուհաս է դառնում առանց ձմեռային անդավողերի երթևեկողների ու երթևեկության կանոններն այդպես էլ չսերտածների համար - տեսանյութ Կհամագործակցի՞ ԲՀԿ-ն Արթուր Վանեցյանի հետ. «Հրապարակ» «Ես Նիկոլ Փաշինյանին ոչինչ պարտք չեմ». Վանեցյանը փակագծեր է բացում. «Փաստ» Սիրելի քաղաքացիներ, խնդրում եմ ձեզ ինձ այլևս չգրել «պարոն Աշոտյան, ախր դուք խելացի և կարող ուժ եք, քննադատելու փոխարեն փորձեք օգնել Նիկոլին» տիպի նամակներ և մեկնաբանություններ. Արմեն Աշոտյան Խոստանում եմ, կսերժացնեմ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանը՝ Արթուր Վանեցյանին Միակ տարբերակը Հրայր Թովմասյանին կալանավորելն է. ինչ են քննարկել 4 ժամ. «Ժողովուրդ» Ռուստամ ջան (չեմ քծնում), քո խոսքով չես ստիպի իջնել այնքան, որ հրապարակեմ մի շարք հանձնաժողովականների իշխանամետ կամ իշխանատենչ գրառումները. Արփինե Հովհաննիսյան Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում. Ստեփան Դանիելյան Ո՞վ է Վերմիշյանին կոչման դիմաց կաշառք տված անձը Մենք դարձանք զինվորի համար հաց ուտող, հա՞: «Իմ քայլն» ու «ՔՊ»-ն էլ զինվորին հաց տվողն էին, հա՞. Փաշինյանի բարձրացրած սկանդալին ի պատասխան Կառավարության կուլիսներում քննարկում են ռազմական ոստիկանության հարցը. Ո՞վ է հարցը հասցրել Փաշինյանի սեղանին. «Փաստ» Հեղափոխությունը խժռում է ժողովրդավարությունը․ առայժմ. «168 ժամ» Վանեցյանի մուտքը քաղաքականություն և ուշագրավ բացահայտումներ․ ի՞նչ է խոսել ԱԱԾ նախկին տնօրենը՝ խմբագիրների հետ հանդիպմանը. «Ժողովուրդ» ԵԽԽՎ համազեկուցողները տարակուսանք են հայտնել, թե Հայաստանը երջանիկ, սիրո ու հեղափոխության երկիր է. «Հրապարակ» «Կիրակի ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության». Փաշինյանը պատմել է ռեստորանում միջադեպի մանրամասները Թանկացումների նոր ալիք․ ո՞ր ապրանքները կթանկանան․ «Ժողովուրդ» 2019 թ.-ին ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել 2019թ. եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել եկամտային հարկ Սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում. «Հրապարակ» Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով». «168 ժամ» Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Խորհրդային առաջնորդներն էլ իրենց «զոռբայությունն» առաջ էին տանում՝ իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով. Գագիկ Համբարյան
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Երբ քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված. «Փաստ»

 

«Հայաստանը շատ բարդ աշխարհաքաղաքական պայմաններում է գտնվում։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են մեր երկրի տնտեսական շրջափակումը և մեծ միջոցներ են ներդնում, որպեսզի տարածաշրջանային նշանակություն ունեցող կարևորագույն ծրագրերը ամեն կերպ շրջանցեն Հայաստանին, որպեսզի մեր երկիրը չկարողանա տնտեսական առաջընթաց ունենալ։

Եվ այս հանգամանքը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես լծակ Արցախյան հիմնախնդրի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իրավիճակը յուրահատուկ է նաև մեր մյուս հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների հարցում։ Հայաստանը շարունակում է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն երկու երկրների գործընկերության խորացմանը խանգարում է այն հանգամանքը, որ Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների ճնշման տակ։

Իսկ Վրաստանի հետ չնայած շարունակում ենք բարիդրացիական հարաբերություններ պահպանել, սակայն գործնական հարթության վրա երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից որոշակի խոչընդոտներ կան՝ կապված վրաց-ռուսական խնդրահարույց հարաբերությունների և այն հանգամանքի հետ, որ Վրաստանը ակտիվորեն ներգրավվում է թուրք-ադրբեջանական նախագծերի իրականացմանը։

Հայաստանը շարունակում է դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, սակայն այս երկրի հետ չունի ցամաքային սահման։

Տնտեսական, քաղաքական և անվտանգային առումով Ռուսաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում, և պատահական չէ, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը խորանում է այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակում, ինչպես ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և այլն։

Այնուամենայնիվ, իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշակի անորոշության և անվստահության տարրեր են նկատվում։ Հարավային Կովկասի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի նաև Եվրամիությունը, որը շարունակում է մնալ տարածաշրջանում կարևորագույն խաղացող և տնտեսական դոնորներից մեկը։

Եվ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում «Արևելյան գործընկերություն» համատեղ քաղաքական նախաձեռնությանը, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի: Լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը կարողացել է մեծ առաջընթաց գրանցել նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում, որի լավագույն օրինակը 2017 թվականին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումն էր։ Դեռևս այս համաձայնագրի վավերացման գործընթացը ԵՄ-ի կողմից չի ավարտվել, այնինչ, եթե համապատասխան աշխատանք տարվեր, ապա այն կարող էր վաղուց ուժի մեջ մտած լինել։

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հատուկ ուշադրություն է դարձնում նաև աշխարհում թիվ մեկ տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ը։ Չնայած Հայաստանը մի շարք ուղղություններով փորձում է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, այնուամենայնիվ, այդ հարաբերությունների ներուժը լիովին չի օգտագործվում։

Ներկայիս իշխանության անդամներին այդպես էլ չի հաջողվում շփումներ հաստատել ԱՄՆ կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

Վերջին շրջանում տարածաշրջանում ակտիվացել է նաև Չինաստանը, որը հանդես է գալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման նախաձեռնությամբ, որն, ըստ էության, Եվրոպան Չինաստանի հետ կապող մետաքսի ճանապարհի վերակենդանացումն է։ Եվ Հայաստանի խնդիրը պետք է լինի հատուկ դերակատարություն ստանձնել այս նախագծում և հասնել նրան, որ Չինաստանը խոշոր ծրագրեր իրականացնի մեր երկրում։

Ուստի Հայաստանի ներկա իշխանություններից պահանջվում է մեծ ճկունություն արտաքին քաղաքականությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու, նոր նախաձեռնություններով հանդես գալու և գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար։

Սակայն այս ամբողջ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյանն այդպես էլ հանդես չի եկել որևէ արտաքին քաղաքական հայեցակարգով, որի իրականացման արդյունքում արտաքին գործընկերների հետ կնախաձեռնվեին ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։ Փաշինյանը դժվար է կողմնորոշվում արտաքին հարաբերությունների հարցում, դրա համար էլ նրա արտաքին քաղաքականությունն իրավիճակային է և դեկլարատիվ հայտարարությունների վրա հիմնված»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: