Այսօր՝ 2020-07-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

ԱԺ նախագահի՝ ԱԽ նիստերին մասնակցելու օրինագիծը կընդունվի. Արման Բոշյան. «Հրապարակ»

 

«Արարատ Միրզոյանի` ԱԽ անդամ դառնալու օրենքի նախագծի տապալումն իշխող ուժի տապալումն էր, Դուք ևս չէիք մասնակցել քվեարկությանը` խցանման մեջ լինելու պատճառաբանությամբ, և դա այն ժամանակ, երբ քվեարկվում էր նման կարևոր նախագիծ։ Իսկ առաջին տապալումը ՍԴ ուղարկված դիմումն էր, ասել է` խորհրդարանական մեծամասնությունն էներգիա չունի՞ այլևս՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արման Բոշյանին։

«Նախ, ես ամբողջովին կողմ եմ Ձեր մատնանշած օրենքի նախագծին։ Այո, տեխնիկական պատճառով չհասցրի մասնակցել, և հետո` տապալման մասին որևէ խոսք լինել չի կարող, որևէ կերպ չեմ կարող համաձայնել նաև ՍԴ-ին առնչվող Ձեր դիտարկմանը»: Չեք ընդունում, էլի, ձեր «այիբները»։

«Երբեք չենք խուսափել խոսել մեր բացերից, մեր բացթողումներից, ցանկացած գործունեության ընթացքում, այդ թվում և ԱԺ-ում, կարող են լինել բացթողումներ, սակայն Ձեր մատնանշումներն անհիմն են»: Բայց նախկինների, էլ ավելի նախկինների ժամանակ նման բան չէր կարող լինել՝ եթե որոշումը կայացվել է, բոլորը պետք է նստեին «ոզնու վրա» կամ դառնային «լողի չեմպիոն», չհիշեցնեմ ձեր ահռելի թիվը` 88 պատգամավոր։ «Ես կցանկանայի Ձեզ ասել, որ այդ և մնացյալ հարցերում «Իմ քայլը» հանդես է գալիս կոնսենսուսով, և առաջիկայում դուք դրանում կհամոզվեք` առաջիկայում այդ օրինագիծն ընդունվելու է, և հարցը լուծվելու է»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: