Այսօր՝ 2020-01-23 | RSS | FACEBOOK

2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից 4-օրյա ընդմիջում՝ հունվարի վերջին Փաշինյանի հրատապ խնդիրները. երկրորդ - ծննդատներ Փաշինյանի հրատապ խնդիրները. առաջին - սպանդանոցներ Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի (տեսանյութ). Էրմենիհաբեր Անթույլատրելի գործընթացներ Վայք քաղաքի մոտ հանք շահագործելու ուղղությամբ․ ՀԲՃ Կառավարությունում բավականին ուշ ժամի հանդիպում է եղել. մասնակցել են Ար. Միրզոյանը, Ալեն Սիմոնյանն ու Մակունցը. «Փաստ» «Խաղաքարտերը Պուտինի ձեռքում են. մեզ անակնկալներ են սպասվում». «168 ժամ» Սեյրան Օհանյանը կհրավիրվի Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով. «Հրապարակ» Բյուջեի հավելյալ բե՞ռ, թե՞ քաղաքացու բարեկեցություն. «Փաստ» Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» «Թավշյա հեղափոխության» այցեքարտն արդեն ժամկետանց է, գործնական քայլեր են պետք. «Փաստ» Պոպուլիզմը հաղթեց Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» «Իմ քայլի» 2 պատգամավորի հրապարակային պահվածքի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով. ի՞նչ է եղել իրականում. «Հրապարակ» Վրեժխնդրությո՞ւն. Հանցագործների ձեռքը հասել է դատարաններին․ աննախադեպ միջադեպ. «Ժողովուրդ» «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Ժողովուրդ» Սյունիքում մերկասառույց է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել Վերջին 1,5 ամսում Ծառուկյանին պատկանող ավելի քան 50 գույքի եւ հաշիվների վրա կալանք է դրվել. «Հրապարակ» Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ստիպված ենք լինելու պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է մեր համազգային վիշտը դառնում սակարկությունների առարկա երրորդ երկրների կողմից. Արման Բաբաջանյան

 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձել է ԱՄՆ սենատում Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ երկրորդ վետոյին։

Գրառումզ ներկայացնում ենք ստորև.

Հայոց ցեղասպանության հարցը շարունակում է ակտիվ մնալ ամերիկյան քաղաքական օրակարգում: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին ընդունված հայտնի բանաձևից հետո գործընթացը տեղափոխվել է Սենատ, որտեղ, ինչպես հայտնի է, Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը արգելափակվել էր հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի կողմից:

Բանաձևն արգելափակելու իրավունքից է օգտվել նաև Ջորջիա նահանգը ներկայացնող սենատոր Դեյվիդ Փերդյուն: Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ըստ էության սակարկությունը ամերիկյան քաղաքականության մեջ շարունակվում է:

Չափազանց մեծ է հավանականությունը, որ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը չի ընդունվելու, քանի որ, ինչպես կանխատեսելի էր դեռևս Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի ժամանակ, այդ ընթացքում ԱՄՆ-ը կարողանալու է Թուրքիայից ստանալ այն, ինչի համար նախաձեռնվել է այս գործընթացը:

Իրականում մեզ պետք է մտահոգի ոչ միայն ու ոչ այնքան Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունումը կամ մերժումը, այլ հենց այս իրողությունը. համայն հայության վիշտը, մեր ամենազգայուն հարցը հերթական անգամ սակարկության առարկա է դառնում երրորդ երկրների մեջ: Եվ մենք՝ որպես պետություն, որպես ժողովուրդ, որևէ ազդեցություն չունենք այդ գործընթացում:

Այն, ինչ անում են այդ նպատակով ԱՄՆ հայկական կազմակերպությունները, իրականում քիչ ազդեցություն ունի կայացվող որոշումների վրա: Որովհետև այդ կազմակերպությունները ինչպես տասնամյակներ շարունակ, այնպես էլ հիմա եղել են ու կան նեղ կուսակցական շահերի կրողները, նրանք ամերիկյան քաղաքական համակարգի ներկայացուցիչների հետ իրենց լոբբիստական աշխատանքը տանում են հենց այդ՝ կուսակցական, հատվածական շահերով, ինչը օբյեկտիվորեն չի կարող արդյունավետ լինել:

Հետևաբար նման իրավիճակների կրկնությունից խուսափելու համար մենք պետք է վերանայենք ԱՄՆ-ում, ամերիկյան քաղաքական համակարգում մեր աշխատանքի ձևերն ու մեթոդները, մենք մի կողմից՝ որպես պետություն, մյուս կողմից՝ որպես Սփյուռք ունեցող ժողովուրդ պետք է կարողանանք իրական լոբբիստական աշխատանք տանել ամերիկյան օրենսդիրների շրջանում՝ այնպես, ինչպես դա անում են մեր հարևանները՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը: Իսկ այդպիսի աշխատանքի համար մենք նախևառաջ պետք է վերափոխենք, վերաիմաստավորենք Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի հիմքում դրված գաղափարաբանությունը, փիլիսոփայությունը:

Հայոց ցեղասպանության ճանաչումը մենք պետք է բխեցնենք ոչ թե անցյալից, ինչպես արել ենք միշտ և անում ենք հիմա, այլ այն պետք է դարձնենք մեր ներկա ու ապագա օրակարգերի բաղկացուցիչ: Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա ոչ թե ապրիորի, խորհրդանշական գործընթաց, այլ այն պետք է ծառայի մեր այսօրվա ու վաղվա օրակարգերի առաջմղմանը, առաջին հերթին Հայաստանի՝ որպես պետության, հզորացմանն ու ամրացմանը, Արցախյան հիմնահարցի կարգավորմանը, մեր ժողովրդագրական և այլ հիմնախնդիրների լուծմանը: Ահա այս համատեքստը պետք է դրվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմքում ամբողջ աշխարհում, բայց առաջին հերթին՝ ԱՄՆ-ում: Մենք պետք է կարողանանք անել ամեն ինչ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից լինի ոչ թե ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բաղկացուցիչ, այլ դառնա հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի մաս:

Միայն այդ դեպքում Հայոց ցեղասպանությունը երբևէ կճանաչվի ԱՄՆ-ի կողմից և այլևս չի դառնա մանրադրամ՝ Թուրքիայի հետ հարաբերություններ պարզելու նպատակով: Սրանք հարցեր են, որոնց մասին մենք պարտավոր ենք մտածել և՛ որպես պետություն, և՛ որպես Սփյուռք ունեցող ժողովուրդ: Հակառակ դեպքում մենք պարբերաբար ստիպված ենք լինելու պասիվ դիտորդի կարգավիճակում հետևել, թե ինչպես է մեր համազգային վիշտը դառնում սակարկությունների առարկա երրորդ երկրների կողմից: