Այսօր՝ 2020-07-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Այս գործելաոճը և քաղաքական վարքաբանությունը, որը լայնորեն կիրառվում է Փաշինյանի կողմից, որպես մոդել կրկնօրինակվում է նաև թիմի առանձին դերակատարների կողմից և, պետք է ասել, շատ անտաղանդ. Վլադիմիր Մարտիրոսյան

 

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին քաղաքական ըարգացումներին.

Սոլիդ և պատասխանատու քաղաքական մշակույթ՞ չէ՛ չենք լսել. Այն, որ «պոպուլիզմ» և «մանիպուլյացիա» բառերը վերջին մեկ տարվա ընթացքում ամենաշատ գործածված բնորոշումներն են եղել իշխանության հասցեին, պատահական չէ: Դա, այնուամենայնիվ, իր հիմնավորումները և ապացույցները ունի: Սակայն իմ դիտանկյունից վտանգավորն այն չէ, որ մենք ունենք այդպիսի քաղաքական մենթալիտետ և աժեքաբանություն ունեցող նորելուկ քաղաքական էլիտա: Վտանգը նրանում է, որ այս գործելաոճը և քաղաքական վարքաբանությունը, որը լայնորեն և շատ արհեստավարժ կերպով կիրառվում է Փաշինյանի կողմից, որպես մոդել կրկնօրինակվում և կիրառվում է նաև նրա, այսպես կոչված թիմի առանձին դերակատարների կողմից և պետք է ասել շատ անտաղանդ: Իսկ վտանգը նրանում է, որ սա դառնում է արդեն քաղաքական մշակույթ: Նկատեք, թե ինչպես են այդ նույն թիմի անդամները ձևակերպում միտք, արտաբերում այն, հետո կիսատ թողնում և շարունակում այլ միտք, իսկ մինչ կշարունակեն իրենց միտքը,նույն բառը կրկնում են իրար հետևից 4-5 անգամ նայելով վերև, հետո խճճվում արտաբերած «բովանդակային» մտքերում և վերադառնում մեծն պոպուլիզմին կամ շահարկմանը, որտեղ անպայմանորեն գտնում են մեղավոր, որպես կանոն նախորդ ռեժիմի տեսքով: Նրանք օգտվում են նույն բառապաշարից, փաստարկման նույն տեխնոլոգիայից և նույնիսկ ձայնի, շեշտադրումների, առոգանության և դեմքի միմիկայի մեջ կարելի է նկատել Փաշինյանին կրկնօրինակելու ձգտումը: Համաձայնվեք, որ միադեմ, իսկ այս պարագայում անդեմ և անինդիվիդուալ քաղաքական էլիտա ունենալը ոչ միայն քաղաքական առումով անհեռանկար գործ է, այլ նաև շատ տխուր: Այն էլ այն պարագայում, որ դրա անդամների մտավոր և քաղաքական լայնախոհության աճի նշույլներ անգամ նույնիսկ երկար հեռանկարում չեն նշմարվում: Սակայն մեկ աճ աներկբա նկատելի է. դա առոգանտության, մեծամտության, վերջին ճշմարտությանը տիրապետելու և ինքնահավանության աճն է:Իսկ թե ի՞նչ հիմքով և արժանիքներով և հատկապես վաստակով հայտնի չէ ո՛չ մեզ, ո՛չ Փաշինյանին և ոչ էլ Փաշինյանի ընտրողներին: