Այսօր՝ 2020-01-27 | RSS | FACEBOOK

Առաջարկում եմ երիկամները УЗИ անել, հաստատ մեջը քարեր կլինեն: Հանեք ստուգեք, վստահաբար զմրուխտ ու ռուբիններ են. Աշոտյանը Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության մասին Հայաստանից արտահանվող մետաղների խտանյութի պարունակությունը գաղտնիք է՝ պետությունն էլ երբեք դա չի ստուգել. ՀԲՃ Պետական սեփականության գույքն օտարվել է հավանական շուկայական արժեքից գրեթե 13 անգամ պակաս գնով Երկու զինծառայող է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան Զենքը որսորդական էր․ ինչու էր տղամարդը ներխուժել «Էրեբունի պլազա». «Ժողովուրդ» «Գողական մեծ սխոդկա» է սպասվում. «Իրավունք» Ռուսական շրջանակները արդեն գտել են որոշ գործիչների, որոնց վրա «խաղադրույք» են կատարել. «Իրատես» ԱԺ պատգամավորները «ռազբորկային իտոգ տվեցին». ով ինչ խաղ է խաղում. «Իրատես» «Լիդիան Արմենիա»-ն տուգանվել է. «Ժողովուրդ» Ատելության մթնոլորտի ծանր հետևանքները. «Փաստ» Հանձնարարվել է Միքայել Մինասյանի դեմ ապացույցներ ձեռք բերել. «Հրապարակ» Սպանդանոցների պատճառով ծագած խնդիրը վկայում է, որ հպարտ հայերն արդեն պոպուլիզմով կերակրվելուն դեմ են ու պատրաստ են պայքարել. «Իրատես» Կիսանախագահականի թեման մնում է օրակարգում. Փաշինյանը դա շատ լավ հասկանում է. «Փաստ» Փաշինյանը «զենք» է ստեղծում սեփական թիմի դեմ. «Հրապարակ» Կրկեսի վերածվող խորհրդարան. «Իրատես» Ներառականության «միֆը». ի՞նչ 9 մլրդ-ի մասին է խոսքը. «Փաստ» «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 2022 թ-ից նախատեսվում է արգելել պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը Սա այն դիլեման է, որը մենք փորձում ենք լուծել այդ թվում «խելացի անասնագոմերի» ծրագրով. Նիկոլ Փաշինյան 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից
Ձնագնդիկ խաղացող վարչապետը - տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում հաղթեց ադրբեջանցուն, Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր. news.am Գիշերային սառնամանիքները կսաստկանան. եղանակի մասին Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սյունիքի Շուռնուխ-«Կատարի» հատվածում մերկասառույց է Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի. «Հրապարակ» Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել. «Հրապարակ» 11 հազար ընտանիք չի զրկվի նպաստ ստանալու իրավունքից Որքա՞ն են ստանալու ֆիզարձակուրդում գտնվող մայրերը 2020թ. հուլիսի 1-ից Մանրամասներ Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակից. Լֆիկը պարահրապարակից դուրս չի եկել. «Հրապարակ» «Հրապարակ». Վանեցյանին առաջարկներ են արվում. միակ դիմադրողը Ծառուկյանն է «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանին մնաց երկու ամիս. ինչ կլինի ուժային կառույցների ճակատագիրը Սկսել են գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. «Հրապարակ» Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հրաժարվել են միանալ Քոչարյանի կալանքը փոխելու հայտարարությանը. «Իրատես». «Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի գործով անակնկալ է սպասվում ...Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Աշոտյան Վանեցյանը հիշեցնում է, թե ինչ զգուշացում էր արել ամիսներ առաջ Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող «Սա է Ձեր բառապաշարը, ամոթ Ձեզ». Մարիա Կարապետյանը՝ Նաիրա Զոհրաբյանին - տեսանյութ «Իրավունք». Տեր-Պետրոսյանը վիրավորվել է Փաշինյանից եւ այդ մասին արտահայտվել «Ժողովուրդ». Հիվանդանոցներում տարբեր պատճառներով հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել
2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Թվային տրանսֆորմացիան որպես մրցունակության գրավական հայաստանյան ՓՄՁ-ների համար

 

Թվայնացումն ու թվային տրանսֆորմացիան Հայաստանի համար գերակայություն են՝ համարվելով տնտեսական զարգացման կարևոր խթան։ Թվայնացումը գերակա ուղղություն է նաև Հայաստանի կառավարության համար: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Եվրոպական միության հետ համատեղ արդեն իսկ ձևավորել է Հայաստանում ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիայի ուղղությամբ քայլերի ընդհանրական ծրագիր՝ մրցունակության բարձրացման ու ընկերությունների աճին նպաստելու նպատակով:

Եվրոպական հանձնաժողովի եվրոպական նորարարության խորհրդի փորձագետ Խեսուս Լոզանոն, ով հանդիսանում է նաև ՎԶԵԲ թվայնացման ծրագրի հիմնական փորձագետը վստահ է, որ թվայնացումը ՓՄՁ-ներին առավել մրցունակ է դարձնում, հզորացնում տնտեսությունը, նպաստում ընկերությունների աճին: «ՓՄՁ-ների համար թվայնացումը շատ կարևոր է, քանի որ ապրում ենք բարձր տեխնոլոգիաների դարում, և անգամ մեծ ընկերությունները ձախողում են առանց թվայնացման: Թվայնացումը կարևոր է նաև արժեք ստեղծելու տեսանկյունից. եթե որոշ ժամանակ առաջ նավթային ընկերություններն էին ներկայացնում ամենամեծ կապիտալը, այսօր այդպիսիք ՏՏ ընկերություններն են, տեխնոլոգիական բարձր զարգացում ունեցողները», նշում է Չուզը, ընդգծելով, որ մեր օրերում ոչ միայն արտադրությունն է թվայնացվում, այլև սպառումն է տեղափոխվել առցանց հարթակներ:

Եվրոպական հանձնաժողովի եվրոպական նորարարության խորհրդի փորձագետ Խեսուս Լոզանո

Ներկա պահին ընթացքի մեջ է ծրագրի առաջին փուլը՝ հայաստանյան ՓՄՁ-ների թվային տրանսֆորմացիայի կարիքների ուսումնասիրությունը, թե որքանով են թվայնացման առումով հասուն ՓՄՁ-ները Հայաստանում:«Ուսումնասիրում ենք հասկանալու, թե որ գործընթացները ամենից շատ կարիք ունեն թվայնացվելու: Հայաստանում դեռ մեծ թիվ են կազմում ընկերությունները, որոնցում մարդկային ռեսուրսների կառավարումը դեռ թղթի վրա է իրականացվում, երբեմն էլ excel ծրագրով՝ հնարավոր սխալների մեծ հավանականությամբ», ասում է միջազգային փորձագետը:

Ավելի քան տասը ոլորտների ընկերություններում ուսումնասիրվում են հաճախորդների հետ հարաբերությունների թվայնացման կարիքները՝ հասկանալու, թե ինչպես մեծացնել վաճառքը, ձեռք բերել ավելի մեծ թվով հաճախորդներ: Այնուհետև կուսումնասիրվեն տարբեր գործընթացների թվային տրանսֆորմացիայի կարիքները արդեն ըստ տնտեսության ոլորտների, օրինակ՝ գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության և տուրիզմի բնագավառներում, որոնք, փորձագետի կարծիքով, Հայաստանի համար մեծ կարևորություն ունեն:

Խեսուս Լոզանոյի մատուցմամբ, որևէ ընկերության ամբողջական թվայնացումը կարող է ծախսատար լինել, մինչդեռ որոշ ոլորտների թվայնացումը՝ էժան: «Միևնույն ժամանակ, պետք է տարբերակել թվային տրանսֆորմացիան թվայնացումից, նաև թվային մենթալիտետից, քանի որ, օրինակ, Հայաստանում երբ ձեռնարկատերը խնդիր ունի, ավելի շատ մարդ է վարձում փոխանակ մտածելու, թե որ տեխնոլոգիան կարող է օգտակար լինել»: Նոր աշխատող վերցնելը ավելի թանկ է, քան որևէ ծրագրով թվայնացումը:

Շատ դեպքերում տեղեկությունների առցանց պահպանումը, էլեկտրոնային առևտուրը, ըստ փորձագետի, բնավ թանկ չեն, հատկապես ՓՄՁ-ների դեպքում, երբ խոսքը ռոբոտացման մասին չէ: «ՓՄՁ-ների դեպքում կարելի է հստակ հաշվարկել, թե թվայնացման ծախսերը որքանով կարող են հատուցվել՝ շրջանառության ու եկամտի ավելացմամբ»:

ՓՄՁ-ների թվայնացման կարիքների գնահատումից հետո կուսումնասիրվեն նաև տեխնոլոգիական ընկերությունների կողմից թվայնային տրանսֆորմացիայի տարբեր գործընթացներ իրականացնելու հնարավորությունները:

ՎԶԵԲ խորհրդատվական թիմի ներկայացուցիչ Արմենուհի Առաքելյան

ՎԶԵԲ խորհրդատվական թիմի ներկայացուցիչ Արմենուհի Առաքելյանի խոսքերով, թվայնացումը խնայում է ինչպես ժամանակ, այնպես էլ միջոցներ, սակայնՀայաստանում ՓՄՁ-ների համար մարտահրավեր է համընթաց մնալ տեխնոլոգիական փոփոխություններին: Ըստ Առաքելյանի, 2020թ.-ին ավարտին կհասցվի ՓՄՁ-ների կարիքների ուսումնասիրությունը, դրա արդյունքների հիման վրա կանցնացվեն դասընթացներ խորհրդատվական ընկերությունների համար, թե ինչպես ապահովել ՓՄՁ-ներում տարբեր գործընթացների թվային տրանսֆորմացիան: «Այդուհետև կառաջարկվեն այն ուղիները, որոնցով հնարավոր կլինի խորհրդատվական ընկերությունների առաջարկների հիման վրա ունենալ թվայնացման ռազմավարություն և այն իրագործել արդեն լուծումներ առաջարկող ընկերությունների հետ»:

ՓՄՁ-ների զգալի մասն Հայաստանում դեռ չի կարևորում թվային դարաշրջանի առավելությունները՝ հետաքրքրություն չցուցաբերելով թվային տրանսֆորմացիայի հարցում: Պատճառները տարբեր են՝ ուղղակի «նոր» մոտեցումներից խուսափելուց մինչև բյուջեի բացակայություն: Մի կողմից, չկա բավարար գիտելիք թվային տրանսֆորմացիայի առնչությամբ, մյուս կողմից, բաց կա ՓՄՁ-ների և տեխնոլոգիական լուծումներ առաջարկողների/մատակարարողների միջև, մինչդեռ հայկական տեխնոլոգիական ու նորարարական ընկերություններ շատ կան:

«Թվայնացումը համահունչ է այն ամենին, ինչ ՎԶԵԲ-ը արդեն իսկ նախաձեռնել է ինչպես գլխամասում այնպես էլ Հայաստանում՝ առաջարկելով լուծումներ կարողությունների, մրցունակության մեծացման, բիզնեսը գլոբալ առումով ավելի մրցունակ դարձնելու նպատակով», վստահ է ՎԶԵԲ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, նախ ցույց կտրվի, թե ինչպես կարող է թվայնացումը օգնել ՓՄՁ-ներին, ապա խորհրդատվական ընկերությունների հետ աշխատանքով կհայտնաբերվեն թվային լուծումները: «Այդուհետև կփորձենք հասկանալ այն հնարավորությունները, որոնց առկայության դեպքում ԵՄ հետ միասին ՎԶԵԲ-ը կարող է այս ամենը հասանելի դարձնել ՓՄՁ-ներին՝ մեծացնելու իրենց բիզնեսը, դուրս գալու միջազգային մակարդակ»:

ՎԶԵԲ-ը փաստացի կաջակցի այս ծրագրի բոլոր փուլերում՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա համաֆինանսավորմամբ ապահովելով խորհրդատվական ընկերությունների հետ թվայնացման ռազմավարությունների մշակումը, ապա ի ցույց կդրվեն ֆինանսական այն աղբյուրները, որոնց օգնությամբ ՓՄՁ-ները կկարողանան իրականություն դարձնել թվայնացումը: